Ցայգ
From Wikipedia, the free encyclopedia
Ցայգ, հայկական մարզային ոչ պետական հեռուստաընկերություն, հիմնվել է 1991 թ. Գյումրիում։ Եթեր է հեռարձակվում Շիրակի մարզի ողջ տարածքում, նաև հեռարձակվում է համացանցով։
«ՑԱՅԳ» մարզային հեռուստաընկերություն | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() Գյումրի |
Հեռարձակման գոտի | ![]() Շիրակի մարզ |
Հեռարձակման լեզու | հայերեն |
Հեռարձակման սկսման թվական | 1991 |
Հիմնադիր | Արթուր Ղանդիլյան |
Սեփականատեր | Արթուր Ղանդիլյան, Մարգարիտա Մինասյան, Վալյա Ղանդիլյան |
🌐 | tsayg.am |
Ստացել է լիցենզիա 1991 թ. հունվարի 3-ին, առաջին անգամ եթեր հեռարձակվել է 1992 թ. մայիսի 10-ին, դառնալով Հայաստանի առաջին մասնավոր հեռուստաալիքը[1]։ 1993 թ., էներգետիկ ճգնաժամի պատճառով եթեր էր դուրս գալիս գիշերային ժամերին (23:00-9:00)։ 1994 թ. հեռուստաալիքը միացել է «Internews Network» Անդրկովկասի մասնավոր հեռուստաընկերությունների միությանը։
1994 թ. նոյեմբերի 15-ին ֆինանսական խնդիրների պատճառով ժամանակավորապես դադարեցրել է հեռարձակումը։ Նաև այդ ժամանակ ընկերությունը լքեց ալիքի հիմնադիրներից մեկը՝ Արթուր Եզեկյանը, որը նույն թվականին ստեղծեց «Շանթ» հեռուստաընկերությունը։ 1996 թ.-ին, վարկով գումար ստանալով, թարմացվեց հեռուստաալիքի տեխնիկական բազան, և հունիսի 17-ին վերականգնեց եթերը Գյումրիի 6-րդ մետրային ալիքով։ Ներկայում «Ցայգ»-ը, «Շանթ» ալիքի հետ հավասար, համարվում է Հայաստանի ամենահեղինակավոր հեռուստաալիքներից մեկը։ Պոտենցիալ հեռուստադիտողների թիվը շուրջ 350.000 է[2]։