քաղաք Բուլղարիայի Լովեչի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Տրոյան[2] (բուլղար․՝ Троян), քաղաք Բուլղարիայի Լովեչի մարզում։ Գտնվում է Սոֆիայից 160 կմ դեպի արևելք։ Բնակչությունը կազմում է 25000 մարդ։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Տրոյան | |||||
բուլղար․՝ Троян | |||||
| |||||
Քաղաքի տեսքը | |||||
Երկիր | Բուլղարիա | ||||
Մարզ | Լովեչի մարզ | ||||
Համայնք | Տրոյան | ||||
Համայնք | Troyan?[1] | ||||
Կմետ | Դիլյան Ենկին | ||||
Մակերես | 60,243 կմ² | ||||
ԲԾՄ | 400 մ | ||||
Բնակչություն | 23 422 մարդ (2010) | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | +359 670 | ||||
Փոստային դասիչ | 5600 | ||||
Ավտոմոբիլային կոդ | ОВ | ||||
Պաշտոնական կայք | troyan.bg | ||||
| |||||
Քաղաքը ընկած է Լովեչի մարզից հարավ և գտնվում է ծովի մակերևույթից 400 մ բարձրության վրա։ Այստեղով են անցնում Լովեչ, Տետևեն և Սելվի ճանապարհները։
Քաղաքը հիմնադրվել է 1868 թվականին հին հռոմեական Սոստրա ամրոցի տեղում։ Իր անունը ստացել է ի պատիվ հռոմեական Մարկոս Ուլպիոս Ներվա Տրայանոս կայսրի։ Ընդհուպ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը եղել է մի փոքրիկ գավառական քաղաք։
1948 թվականին Տրոյան միացվել է Լովեչ-Լևսկի-Սվիշտով երկաթուղային ճյուղին։ Այս նույն տարում քաղաքում կառուցվել և շահագործման է հանձնվել «Մաշստրոյ» գործարանը։
|
Քաղաքից ոչ հեռու գտնվում է Տրոյական վանքը, որը հիմնվել է 17-րդ դարի սկզբին։ Այն կարևոր դեր է խաղացել 1876 թվականի բուլղարական ապստամբության ժամանակ։
Տրոյանում է ծնվել հայտնի բուլղարացի ֆուտբոլիստ Մարտին Կուշևը[3]։ Բացի Կուշևից այստեղ է ծնվել մարզիկ Վլադիմիր Իլիևը։ Ծնունդով Տրոյանից է հայտնի երաժիշտ Իվան Շոպովը։
Տրոյան համայնքի կմետը (քաղաքապետ) Դոնկա Միխայլովն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.