![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/df/Three_cell_growth_types.svg/langhy-640px-Three_cell_growth_types.svg.png&w=640&q=50)
Տրոհում
From Wikipedia, the free encyclopedia
Տրոհում (լատին․՝ fissio), զիգոտի բաժանումն է դուստր բջիջների (բլաստոմների) առանց նրանց չափերի մեծացման։ Այն անհատական զարգացման սաղմնային շրջանի առաջնային փուլն է։ G1 փուլի բացակայության պատճառով, որում տեղի է ունենում բջիջների աճ, բաժանման հետևանքով առաջացած բջիջները մայրականից շատ ավելի փոքր են և այդ պատճառով էլ սաղմի չափը, անկախ նրա բջիջների քանակից, չի գերազանցում զիգոտի չափին։ Այս պատճառով այն անվանում են տրոհում, մանրացում, իսկ առաջացող բջիջները՝ բլաստոմերներ (հունարեն՝ blastos` սաղմ, լատին․՝ meros` մաս)։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/df/Three_cell_growth_types.svg/640px-Three_cell_growth_types.svg.png)