Տվեր
քաղաք / From Wikipedia, the free encyclopedia
Տվեր (ռուս.՝ Тверь), քաղաք, Տվերի մարզի վարչական կենտրոնը։ Մարզային նշանակության քաղաք է[1]։ Գտնվում է Վոլգա գետի ափին՝ Տվերցա և Տմակա վտակների հետ նրա միախառնվելու վայրի մերձակայքում, Մոսկվայից 177,6 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Տվեր | |||||
Тверь | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Մարզ | Տվերի մարզՏվերի մարզ | ||||
Ներքին բաժանում | Zavolzhskiy District?, Moskovsky City District, Tver?, Proletarskiy District, Tver? և Tsentralnyy District, Tver? | ||||
Քաղաքապետ | Վլադիմիր Բաբիչև | ||||
Հիմնադրված է | 1135 թ. | ||||
Այլ անվանումներ | Կալինին | ||||
Տվյալ կարգավիճակում | 1135 թվականից | ||||
Մակերես | 152,22 կմ² | ||||
ԲԾՄ | 135 մետր | ||||
Պաշտոնական լեզու | Ռուսերեն | ||||
Բնակչություն | 403726 մարդ (01.07.2010) | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 4822 | ||||
Փոստային դասիչ | 170000-170043 | ||||
Պաշտոնական կայք | tver.ru | ||||
| |||||
Հիմնադրվել է 1135 թվականին[2][3]։ 1247 թվականից եղել է Տվերի մեծ իշխանության կենտրոնը, մոնղոլ-թաթարների տիրապետության շրջանում՝ զավթիչների դեմ ծավալված պայքարի կենտրոններից մեկը (1327 թ. Տվերի մեծ ապստամբությունը)։ Մրցակցել է Մոսկվայի հետ՝ հյուսիսարևելյան Ռուսիայի քաղաքական կենտրոնի դերն ստանձնելու համար։ 1485 թվականից գտնվել է Մոսկովյան պետության, հետագայում՝Ռուսիայի կազմում։
1796-ից մինչև 1929 թվականը Տվերի նահանգի, 1935 թվականից՝ Կալինինի մարզի, 1990 թվականից՝ Տվերի մարզի վարչական կենտրոնն է։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խիստ վնասվել է, հետագայում վերականգնվել; 2010 թվականին Տվերին շնորհվել է Մարտական փառքի քաղաքի կոչում։
Տվերը արդյունաբերական, գիտական, մշակութային խոշոր կենտրոն է, ավտոմոբիլային ու երկաթուղային կարևոր հանգույց Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա-Վերին Վոլգայի տարածաշրջան ճանապարհին։
Զբաղեցնում է 152,22 քառակուսի կիլոմետր տարածք։ 2017 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել 449.507[4]: