Տուտաև
բնակավայր Ռուսաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Տուտաև (ռուս.՝ Тута́ев), քաղաք Ռուսաստանի Դաշնության եվրոպական մասի հյուսիսարևելյան հատվածում՝ Յարոսլավլի մարզում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Ունի մարզային ենթակայության քաղաքի կարգավիճակ[3]։ Ընդ որում՝ վարչականորեն ընդգրկված լինելով Տուտաևի շրջանի մեջ, ձևավորում է Տուտաև անվանումը կրող մունիցիպալ կազմավորումը, որի կազմում գտնվող միակ բնակավայրն է և ունի քաղաքյին բնակավայրի կարգավիճակ[4]։ Ընկած է Վոլգա գետի երկու ափերին։ Զբաղեցնում է 25,5 քառակուսի կիլոմետր տարածք[5]։ Բնակչության թվաքանակը 2021 թվականի տվյալներով եղել է 39 643։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Տուտաև | |||||
ռուս.՝ Тутаев | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 13-րդ դար թ. | ||||
Առաջին հիշատակում | 1238[1] | ||||
Մակերես | 25,5 կմ² | ||||
ԲԾՄ | 130 մետր | ||||
Բնակչություն | ▼39 837 մարդ (2020)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 48533 | ||||
Փոստային դասիչ | 152300–152303 | ||||
Պաշտոնական կայք | агп-тутаев.рф | ||||
| |||||
Տուտաևն ընդգրկված է Ռուսաստանի պատմական քաղաքների ցանկում[6], հարուստ է պատմության և մշակույթի հուշարձաններով։ Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1238 թվականին[7]։
Մինչև 1822 թվականը եղել են Վոլգա գետով միմյանցից բաժանված երկու բնակավայր՝ Ռոմանով և Բորիսոգլեբսկ անուններով։ 1822 թվականին Ալեքսանդր Առաջին ցարի հրամանագրով դրանք միավորվել են, բնակավայրը կոչվել է Ռոմանով-Բորիսոգլեբսկ։ 1918 թվականին վերանվանվել է՝ ստանալով սպիտակգվարդիականների դեմ մղված կռվում խիզախությամբ աչքի ընկած և զոհված շարքային կարմիրբանակային Ի. Պ. Տուտաևի (1897—1918) անունը։
Տուտաևը երբեմն դասվում է Ռուսաստանի ոսկե օղակ անվանումով հայտնի զբոսաշրջային երթուղում ընդգրկված քաղաքների շարքին։