Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր, ամենամյա հիշարժան տոն, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ նշվում է մարտի 24-ին։ ԱՀԿ-ն 1993 թվականին տուբերկուլոզը հայտարարել է համընդհանուր խնդիր։ Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա նպատակն է բարձրացնել տուբերկուլոզի համատարած համաճարակի մասին իրազեկվածությունը և այդ հիվանդության վերացման ջանքերը։

Արագ փաստեր Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր, Տեսակ ...
Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր
Thumb
Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվՄարտի 24
Հաստատված1982[1]
Անվանված էտուբերկուլյոզ
Ի հիշատակտուբերկուլյոզ
Կայքwho.int/es/campaigns/world-tb-day(իսպ.) և who.int/campaigns/world-tb-day(անգլ.)
Փակել

Օրվա ընտրությունը կապված է այն իրադարձության հետ, երբ 1882 թվականի հենց այդ օրը գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը հայտարարել է տուբերկուլոզի հարուցիչի հայտնաբերման մասին։

Ներկայումս տուբերկուլոզը տարեկան մոտ 1,6 միլիոն մարդու կյանք է խլում, որոնց բացարձակ մեծ մասը (մոտ 95%) զարգացող երկրների բնակիչ է։ Ամեն տարի տուբերկուլոզը սպանում է ավելի շատ մեծահասակ մարդկանց, քան ցանկացած այլ վարակ։ Երրորդ աշխարհի երկրներում տուբերկուլոզը կազմում է մահացությունների մոտ 26 %-ը։

Տուբերկուլոզի առավել լուրջ դրություն է աֆրիկյան երկրներում։ Աֆրիկային բաժին է ընկնում մոլորակի բոլոր հիվանդացածների մոտ 29 %-ը և այդ վարակից մահացության բոլոր դեպքերի 34 %-ը։ Աֆրիկայում տուբերկուլոզի մակարդակը վերջին 15 տարում կրկնապատկվել է՝ 149-ից հասնելով 343-ի` 100 հազար բնակչի հաշվով։ Տագնապ է առաջացնում տուբերկուլոզի հակաբիոտիկ դիմացկուն ձևերի դեպքերի գրանցման ավելացումը, որոնց առաջացման մեջ Աֆրիկայում նույնպես նկատվում են ծայրահեղ անբարենպաստ միտումներ։

Աշխարհի ամենավտանգավոր իրավիճակը տուբերկուլոզի առումով՝ բազմակի դեղային դիմացկունությամբ, առավել մահացու և դրա վտանգավոր ձևով, գրանցվել է Ռուսաստանի Դաշնությունում[2][3][4]։

Օրվա թեմա

  • 2020 թվական` «Եկել է տուբերկուլոզի վերջ տալու ժամանակը»
  • 2019 թվական` «Ժամանակն է գործել»
  • 2018 թվական` «Ուշադրությու՛ն, հետախուզում։ Փնտրում ենք առաջնորդների` ազատելու աշխարհը տուբերկուլոզից»
  • 2017 թվական` «Միասին լուծարենք տուբերկուլոզը. ոչ մեկին անուշադրության չենք մատնի»
  • 2016 թվական` «Միասին լուծարենք տուբերկուլոզը. ոչ մեկին անուշադրության չենք մատնի»
  • 2015 թվական` «Ուժեղացնել տուբերկուլոզի վերացման տեմպերը»
  • 2014 թվական` «3 միլիոն մարդուն տրամադրել բուժում»
  • 2013 թվական` «Կանգ առ, տուբերկուլոզ, քանի դեռ ես ողջ եմ»
  • 2012 թվական` «Կանգ առ, տուբերկուլոզ, քանի դեռ ես ողջ եմ»
  • 2011 թվական
  • 2010 թվական` «Առաջ դեպի տուբերկուլոզի դեմ պայքարի նոր նվաճումներ»

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.