հարյուրգլխանի ահռելի հրեշ հին հունական դիցաբանությունում From Wikipedia, the free encyclopedia
Տիփոն (/ˈtaɪfɒn, -fən/ , հուն․՝ Τυφῶν, Տուփոն [typʰɔ̂ːn]), հայտնի է նաև Տիփեուս (Τυφωεύς, Տիփուեուս), Տիփաոն (Τυφάων, Տիֆաոն) կամ Տիփոս (Τυφώς), հարյուրգլխանի ահռելի հրեշ հին հունական դիցաբանության մեջ[1]։ Ըստ Հեսիոդոսի՝ Տիփոնը եղել է տիեզերքի բոլոր մարդկանց, ինչպես նաև տիտանների, կիկլոպների ու հեկատոնքեյրների նախամոր՝ Գեայի և դժնադեմ Տարտարոսի որդին։ Մինչ Զևսի կողմից սպանվելը Տիփոնի կինը՝ կես-կին կես-օձ Էքիդնան, բազմիցս հղիանում է՝ լույս աշխարհ բերելով բազմաթիվ հրեշների, այդ թվում՝ երկգլխանի շուն Օրփոին, դժոխային շուն Կերբերին, Լերնեյան Հիդրային և Քիմերային։
Տիփոն | |
---|---|
Օլիմպիացի Զևսը Տիփոնին հետապնդելիս, Մյունխենի անտիկ արվեստի թանգարան | |
Տեսակ | հրեշավոր գիգանտ |
Դիցաբանություն | Հին հունական դիցաբանություն |
Սեռ | արական |
Ծննդավայր | Տարտարոս |
Սպանված է | Զևս |
Հայր | Տարտարոս |
Մայր | Գեա |
Ամուսին | Էքիդնա |
Զավակներ | Սֆինքս, Կերբերոս, Քիմեռ, Լերնեյան հիդրա |
Կապված իրադարձություններ | Զևսի պայքարը Տիփոնի դեմ |
Բնորոշ գծեր | Հրեշային հարյուր գլուխ և վայրենի ոռնոց |
Typhon Վիքիպահեստում |
Հին հունական դիցաբանության մեջ Տիփոնը հայտնի է դարձել օլիմպիացի Զևսի դեմ մղած մենամարտից հետո։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.