Տիտանը (վեպ)
վեպ / From Wikipedia, the free encyclopedia
Տիտանը (անգլ.՝ The Titan), ամերիկացի գրող Թեոդոր Դրայզերի վեպն է՝ ստեղծված 1914 թվականին։ Հեղինակի Ցանկության եռերգություն[1] վիպաշարի երկրորդ վեպն է, որը պատմում է Ֆրենկ Կաուպերվուդի կյանքի մասին, ում նախատիպը գործարար Չարլզ Յորքսն է։ Վեպում նկարագրվում է գլխավոր հերոսի կյանքի դեպքերի մասին։
Տիտանը | |
---|---|
Հեղինակ | Թեոդոր Դրայզեր |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարագրում է | Չիկագո |
Շարք | Ցանկության եռերգություն |
Նախորդ | Ֆինանսիստը |
Երկիր | ![]() |
Հրատարակման տարեթիվ | 1914 |
Վեպի վրա աշխատանքները զբաղեցնում են Դրայզերին կես տարի, գրողը մեկնում է Չիկագո՝ Չարլզ Յերքի մասին տեղեկություններ հավաքելու համար։ Ավելի ուշ վեպի գլխավոր հերոսուհու՝ Բերենս Ֆլեմինգի նախատիպ է հանդիսանում Էմիլիա Գրիգսբին[2]։ 1914 թվականի մարտին Դրայզերը ստորագրություն է տալիս «Հարպերս» հրատարակչությանը, որը հրաժարվում է հրատարակել վեպը։ Դրայզերի ընկերները՝ Աննա Տատումը և Վիլյամ Լենջելը սկսում են վեպը ներկայացնել «Սենչյուր», «Ջորջ Հ․ Դորան», «Alfred A. Knopf» և այլ հրատարակչություններին։ Բոլոր ամերիկյան հրատարակչությունները բացասաբար են պատասխանում։ Արդյունքում համաձայնվում են վեպը թողարկել «Ջոն Լեյն ընկերության» Նյու Յորքի բաժանմունքում։ «Հարպերս» հրատարակչությունը նշում է, որ «վեպի ռեալիզմը չափից դուրս անզիջում բնույթ ունի», թեև մի շարք կենսագիրների կարծիքով, կազմողները վախենում էին, որ Յորքսի մտերիմները, որոնք հասարակության մեջ դիրք են զբաղեցնում, դատական գործ կհարուցեն։
Ամերիկյան քննադատները վեպի լույս տեսնելուն լռությամբ կամ բացասաբար արձագանքեցին՝ գլխավոր հերոսին կոչելով «անբարոյական» և ընդգծեցին վերջինիս «անբարոյական բնույթը»։ Վեպի հրատարակումը հեղինակին ֆինանսական հաջողություն չբերեց։ Դրայզերն այս առիթով ասել է․
![]() |
․․․միտում կա տապալել նրանց, ովքեր ինտելեկտուալ բարձր մակարդակի վրա են գտնվում, հօգուտ մեծամասնության կանխակալության և հիմարության։ Ամբողջն արվում է հանուն նրանց, ովքեր կանգնած են իշխանության կողքին։ | ![]() |
Վեպի մասին դրական արձագանք է տվել լրագրող Հենրի Մենկենը՝ Դրայզերին գրելով․ «Հավատացեք ինձ, սա լավագույն գործն է, որը դուք երբևէ ստեղծել եք, Ջեննի Գերհարդից բացի․․․»։