![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b9/Tymfiwestface.jpg/640px-Tymfiwestface.jpg&w=640&q=50)
Տիմֆի
From Wikipedia, the free encyclopedia
Տիմֆի, նաև՝ Տիմֆե (հուն․՝ Τύμφη) , լեռնազանգված Հունաստանի արևմտյան մասում՝ Զագորի պատմական մարզում, Յանինա նոմում։ Պինդոսի բաղկացուցիչ մասն է։ Արևմուտքից արևելք ձգվում է 20-25 կիլոմետր, հյուսիսից հարավ՝ 15 կիլոմետր։ Ունի մի շարք գագաթներ, որոնցից ամենաբարձրը Գամիլան է[1]՝ (Γκαμήλα) 2497 մ։ Հաջորդում են Աստրական՝ (Αστράκα) 2436 մ, Պլոսքոսը՝ 2400 м, Լապատոսը՝ 2251 մ։
Տիմֆի | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռ |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Յանինա (նոմոս) և Zagori Municipality? |
Աշխարհագրական տեղադրություն | Էպիրոս |
Լեռնաշղթա | Պինդոս |
Բարձրությունը ծովի մակարդակից | 2497 մետր |
Հարաբերական բարձրություն | 1266 մետր |
Տիմֆիի լանջին է գտնվում ալպիական տիպի Դրակոլիմնի լճը։ Հյուսիսարևմտյան լանջերից սկիզբ են առնում Աոոս գետակն ու նրա Վոյդոմատիս վտակը։ Աոոսի Վիկոս կիրճն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես համեմատաբար փոքր լայնության պայմաններում ամենամեծ խորությունն ունեցող կիրճ[2][3]։
Տիմֆի սարն ու Աոոսի կիրճը ընդգրկված են Վիկոս-Աոոս ազգային պարկում, որը տարեկան 100 հազարից ավել այցելու է ունենում[4]։