Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Տիեզերական օպերա (անգլ.՝ space opera), արկածային գիտաֆանտաստիկայի ենթաժանրերից մեկը, որն ունի որոշակի չափորոշիչներ. դեպքերը տեղի են ունենում տիեզերական տարածությունում կամ մոլորակների վրա (Արեգակնային համակարգի կամ այլ), ներառում են հակամարտություն հզոր զենք ունեցող (հաճախ ամբողջովին հորինված) կողմերի միջև։ Տարբերվում է դասական ֆանտաստիկայից գիտական հիմնավորման բացակայությամբ հօգուտ մասշտաբության և գունագեղության[1]։
«Տիեզերական օպերա» տերմինն առաջին անգամ օգտագործվել է Ուիլսոն Թաքերի կողմից, որն այն օգտագործել է անորակ կոմերցիոն գիտաֆանտաստիկան բնորոշելու համար[2]։
Մեր ժամանակներում դարձել է սովորական շրջանառության մեջ մտցնել նոր բառեր, մենք նույնպես կարող ենք այդպիսիներից մեկն առաջարկել։ Եթե վեստերնն անվանվում է «ձիային օպերա», տնային տնտեսուհիների համար նախատեսված սերիալները «օճառային օպերա», ապա անորակ ծամոնը տիեզերանավերի և փրկիչների մասին կարելի է համարձակորեն անվանել «տիեզերական օպերա»։
Թաքերն առաջարկել է անվանում արդեն այդ ժամանակ գոյություն ունեցող երևույթի համար, բայց անհնար է որոշել, թե ովքեր են սկզբնավորողները։
Ձևականորեն նրանք տիեզերանավերի մասին գրող հեղինակներ են։ Միևնույն ժամանակ «տիեզերական օպերա» տերմինը միևնույն կերպ կիրառվում է լայն դիապազոնով ժանրերի համար։ Օրիակ՝ Ջոն Կարտերի մասին Բորոուզի «մարսյան» վեպերը, Էդմոնդ Համիլտոնի մասշտաբային աղետների մասին վեպերը, տիեզերական վեստերները, Ֆլեշ Գորդոնի և Բակ Ռոջերսի թերթային կոմիքսները և այլն։
Ամենավաղ ստեղծագործությունը, որը համապատասխանում է ժանրի կանոններին, կարելի է համարել Գարետ Սյովիսի «Մարսի էդիսոնյան գրավումները» (1898)՝ Գերբեր Ուիլի «Աշխարհների պատերազմի» շարունակությունը, որում Երկրի գիտնականները էդիսոնի գլխավորությամբ թռչում են Մարս և մարսյան քաղաքակրթության կործանիչ պատասխան հարված են տալիս։ Կոսմօպերան բուռն զարգացում է ապրել 1940-ական թվականներին՝ որպես դեռահասյան արկածային գրականության ուղղություն և սովորաբար ասոցացվում է «Fantastic Adventures», «Amazing Stories», «Captain Future» ամսագրերի հետ։ Այդ ժամանակ ստեղծվում են այնպիսի ստեղծագործություններ, ինչպես՝ Էդմոնդ Համիլտոնի «Աստղային թագավորները»[3]։
Այդ ժամանակաշրջանի «տիեզերական օպերային» բնորոշ են ֆուտուրիստական և արխայիկ տարրերի համադրումը, օրինակ՝ տիեզերանավերը և թրերով մարտերը, ատոմային տեխնոլոգիաները և հասարակության ֆեոդալական կառուցվածքը։ Ֆանտաստիկայի կանոններին չէր համապատասխանում իրականության նմանատիպ ժամանակավրեպ ազատ համադրումը, սակայն այն նպաստում էր ֆանտաստիկայում գեղարվեստական ազատության զարգացմանը և հետագայում կիրառվել է ավելի նշանավոր հեղինակների կողմից ( Ուրսուլա Լե Գուին, Ջին Վուլֆ, Սեմուել Դիլենի, Ֆրենկ Գերբերտ)։ Գնալով այդ ամենը «տիեզերական օպերա» ժանրը դարձավ ավելի հարգի։ Միևնույն ժամանակ, ժանրի ակնհայտ պայմանականությունները ծաղրվել են մի շարք ստեղծագործություններում, օրինակ Հարի Հարիսոնի «Բիլ՝ տիեզերքի հերոսը» վեպում և Ռոժ Վադիմի «Բարբարելա» (1968) ֆիլմում։
Կարևոր իրադարձություն էր «տիեզերական օպերայի» համար Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմները» ֆիլմը, որում ժանրի պայմանականությունները օգտագործվել են դիցաբանական ֆունդամենտալ արքետիպերի հետ համադրմամբ։ Ֆիլմի հաջողությունը, նրա շարունակությունը ու նրա հիման վրա ստեղծված վեպերը ընդլայնեցին ժանրի աուդիտորիան։ Հաջորդ տասնամյակում «տիեզերական օպերայի» հնարքները օգտագործեցին մի շարք հայտնի հեղինակներ՝ Լուիս Մաքմաստեր Բուջոլդի (Բարայար), Դեն Սիմոնսի (Հիպերիոնի երգերը), Վերներ Վինջի, Յեն Բենքսի («Մշակույթ»), Դեվիդ Բեբերի («Հոնոր Հարինգտոն») կողմից։
Առաջին ստեղծագործությունները, որոնք կարելի է համարել այս ժանրի նախորդներ, հայտնվել են 1920-ականներին. Տոլստոյի «Աելիտան», Նիկոլայ Մուխանովի «Մոխրացող դժոխքները», և Վիկտոր Գոնչարովի «Պսիխոմեքենան»։ Հակառակ տարածված կարծիքի, տիեզերական թռիչքների թեման երբեք չի լքել խորհրդային ֆանտաստիկան[4]։
Առաջին ստեղծագործությունը, որը քիչ թե շատ քննադատները համարել են տիեզերկան օպերա, եղել է Սերգեյ Սնեգովի «Մարդիկ ինչպես Աստվածներ» էպիկ եռապատումը[5], որը ինքը՝ հեղինակը համարել է ժանրի ծաղր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.