Տիգրան Վանիկի Մկրտչյան (մայիսի 29, 1978(1978-05-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, դիվանագիտական աստիճանը՝ արտակարգ և լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու։ Հունաստանում (2021)[1], Ալբանիայում (2022)[2] և Կիպրոսում (2022)[3] Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Տիգրան Մկրտչյան, Ծնվել է ...
Փակել
- 1995-1999 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում՝ ստանալով պատմաբանի որակավորում։
- 1999-2001 թթ. սովորել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում։
- 2001-2004 թթ. սովորել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում։ Ատենախոսության թեման՝ «Բրիտանական Պահպանողական քաղաքական հոսանքը 18-րդ դարի վերջում և 19-րդ դարի սկզբում»։
- 2003-2004 թթ. սովորել է Քեմբրիջի համալսարանում Դարվինի Քոլեջի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայում։ Թեզի թեման՝ «ՆԱՏՕ-ն և Հարավային Կովկասը»։
- 2002 թ. եղել է հրավիրված դասախոս Երևանի պետական բժշկական համալսարանի հումանիտար առարկաների ամբիոնում։ Անցկացրել է Հայոց պատմության հատուկ դասընթաց օտարազգի ուսանողների համար։
- 2005-2006 թթ. աշխատել է որպես դասախոս ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում
- 2005-2006 թթ. Հայաստանի Ազգային ժողովի նախագահի խորհրդական
- 2006-2007 թթ. Դասախոս Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում
- 2006-2008 թթ. Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբ ՀԿ Արխիվացված 2007-01-10 Wayback Machine ավագ հետազոտող, ապա գործադիր տնօրեն։
- 2007-2010 թթ. Եվրոպական Կայունության Նախաձեռնության (European Stibility Initiative) հայաստանյան վերլուծաբան։
- 2010-2013 թթ. Հայաստանի ԱԳ նախարարի խորհրդական։
- 2010-2013 թթ. Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի պարտականություններ կատարող։
- 2013-2016 թթ. Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ, ԱԳ նախարարի խորհրդական։
- 2016-2021 թթ․ Լիտվայի Հանրապետությունում[4], Լատվիայի Հանրապետությունում[5] և Էստոնիայի Հանրապետությունում[6] Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
- 2021 թ․ից Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
- 2022 թ․ից Ալբանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին։
- 2013 թ. հունիսի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան[7]։
- Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար 2015 թ. մարտի 2-ին պարգևատրվել է ՀՀ ԱԳՆ Ջոն Կիրակոսյանի անվան մեդալով։
- 2015 թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ում գործող ՀՀ ԲՈՀ-ի 056 «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» մասնագիտական խորհրդի նիստում Տիգրան Մկրտչյանը պաշտպանել է «Քաղաքական պահպանողականության ձևավորումը Անգլիայում. (18-րդ դարի երկրորդ կես – 19-րդ դարի սկիզբ)» թեմայով ատենախոսությունը և ստացել քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների[8]։
- 2016 թ. մարտի 1-ին, դիվանագետի օրվա առթիվ, արդյունավետ և բարեխիղճ գործունեության համար Տիգրան Վանիկի Մկրտչյանը ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով (2016)[9]։
- 2018թ. մայիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրամանով երկարամյա ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար Տիգրան Մկրտչյանը պատրգևատրվել է ՀՀ ԱԳՆ առաջին աստիճանի պատվո մեդալով։
- 2022թ․ փետրվարի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան[10]։
Ամուսնացած է, ունի 3 որդի և 1 դուստր։ Տիգրան Մկրտչյանի հայրը՝ Վանիկ Մկրտչյանը, ՀՀ վաստակավոր արտիստ է, իսկ եղբայրը՝ Վարդան Մկրտչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենն է։
Տիգրան Մկրտչյանը մեկ մենագրության և քաղաքական տեսության, միջազգային հարաբերությունների ու տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ ավելի քան երկու տասնյակ հոդվածների հեղինակ է[11][12][13][14][15][16][17][18][19]։