Տիգրայ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Տիգրայ[2] (ամհարերեն՝ ትግራይ ክልል)) Եթովպիայի ինը շրջաններից մեկը, որը նախկինում հայտնի էր որպես Շրջան 1։ Վարչական կենտրոնը Մեկելե քաղաքն է։ Այն հյուսիսում սահմանակից է՝ Էրիթրեայի, արևմուտքում՝ Սուդանի, արևելքում՝ Աֆարի, իսկ հարավում՝ Ամհարայի շրջանի հետ։
Տիգրայ ամհարերեն՝ ትግራይ ክልል | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Եթովպիա | ||||
Կարգավիճակ | Եթովպիայի շրջաններ | ||||
Մտնում է | Եթովպիա | ||||
Վարչկենտրոն | Մեկելե | ||||
Խոշորագույն քաղաք | Ադի Գրատ, Ադուա, Ակսում | ||||
Պաշտոնական լեզուներ | տիգրայի | ||||
Բնակչություն (2014) | 4 960 003 մարդ | ||||
Խտություն | 119,77 մարդ/կմ² | ||||
Տարածք | 41 409.95 կմ²[1] (5-րդ տեղ) | ||||
Սահմանակցում է | Աֆար և Ամհարա | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
ISO 3166-2 կոդ | ET-TI | ||||
tig-gpr.org | |||||
Բացի վարչական կենտրոն Մեկելե քաղաքից, գլխավոր քաղաքներն են՝ Ադի Գրատը, Ադուան և Ակսումը։
2007 թվականի մարդահամարի համաձայն՝ շրջանի բնակչությունը կազմում է 4,316,988 մրադ` 2,126,465 տղամարդ և 2.190.523 կին։ Քաղաքային բնակչությունը կազմում է 844.040 մարդ (19,55%)։ Բնակչության միջին խտությունը կազմում է 104,2 մարդ/կմ²։ Մարզի տարածքում կա 992.635 մասնավոր տնտեսություն, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր տնտեսությունում միջին հաշվով կա 4,4 մարդ (քաղաքներում`3.4 մարդ և գյուղական բնակավայրերում` 4,6 մարդ)[3]։
Էթնիկական կազմ. բնակչության 96,55%-ը տիգրայիներ են. մյուս էթնիկ խմբերը կազմում են են ամհարաները (1,63%), իրոբեսները (0,71%), աֆարները (0,29%), ագաուներնը (0,19%), օրոմոներները (0,17%) և այլն, 95.6% բնակչությունը՝ ղպտիկ քրիստոնյաներ, 4,0%-ը՝ մուսուլմաններ, 0,4% -ը՝ կաթոլիկներ և 0,1%-ը՝ բողոքականներ։
Ըստ անցյալ 1994 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում էր 3,136,267 մարդ՝ 1,542,165 տղամարդ և 1.594,102 կին։ Քաղաքային բնակչությունը կազմել է 621,210 մարդ (14%)։
2004 թվականի դրությամբ բնակչության 53,99% -ը ունի մաքուր խմելու ջուր։ Գրագիտության մակարդակը տղամարդկանց համար կազմում է 67,5%, իսկ կանանց՝ 33.7%: Նորածինների մահացության մակարդակը 1000 ծննդյան դեպքում 67 է (ինչը ցածր է ազգային միջինից`1000-ի համար 77)[4]։
2005 թվականի դրությամբ մարզն ունի 2.713.750 գլուխ խոշոր եղջերավոր անասուն (ընդհանուրի 7%-ը Եթովպիայում), 72.640 ոչխար, 208.970 այծ, 1200 ձի, 9190 ջորի, 386.600 էշ, 32.650 ուղտ[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.