Տերնոպոլի մարզ
From Wikipedia, the free encyclopedia
Տերնոպոլի մարզ (ուկրաիներեն՝ Терно́пільська о́бласть), մարզ Ուկրաինայի արևմտյան մասում։ Ստեղծվել է 1939 թվականի դեկտեմբերի 4-ին։ Մինչև 1944 թվականի օգոստոսի 9-ը անվանվում էր Տարնոպոլի մարզ։ Ծածկում է պատմական Գալիցիա տարածքի արևելյան մասը, Պոդոլյեի արևմտյան մասը և Վոլինի հարավային մասը։ Աշխարհագրական տեսանկյունից գտնվում է Պոդոլյան բարձրավայրի վրա, Տերնոպոլի մարզի հարավային սահմանը անցնում է Դնեստր գետով, արևելյանը՝ Զբրուչ գետով։
Արագ փաստեր Տերնոպոլի մարզТернопільська область, Երկիր ...
| |||||
Երկիր | Ուկրաինա | ||||
Կարգավիճակ | մարզ | ||||
Մտնում է | Ուկրաինա | ||||
Ներառում է | 17 շրջան, 18 քաղաք, 17 քաղաքատիպ ավան, 1021 գյուղ | ||||
Վարչկենտրոն | Տերնոպոլ | ||||
Մարզային պետական վարչության ղեկավար | Վալենտին Անտոնովիչ Խոպտյան | ||||
Հիմնական լեզու | ուկրաիներեն | ||||
Պաշտոնական լեզուներ | ուկրաիներեն | ||||
Բնակչություն (2012) | 1 078 859 (23 տեղ) | ||||
Խտություն | 80,45 | ||||
Տարածք | 13,823 հազ. (2,29 %, 22 տեղ) | ||||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ - Ցածրագույն կետ | 443 մ 116 մ | ||||
Հիմնադրված է | 1939 թ. դեկտեմբերի 4 թ. | ||||
Սահմանակցում է | Լվովի մարզ, Իվանո-Ֆրանկովսկի մարզ, Խմելնիցկիի մարզ, Չեռնովցիի մարզ և Ռովնոյի մարզ | ||||
Ժամային գոտի | UTC+2 | ||||
Հապավում | Тернопільська область | ||||
ISO 3166-2 կոդ | UA-61 | ||||
Հեռախոսային կոդ | +380 35 | ||||
Փոստային ինդեքսներ | 46xxx, 47xxx, 48xxx | ||||
Ինտերնետ-դոմեն | ternopil.ua; te.ua | ||||
Ավտոմոբիլային կոդ | ВО | ||||
adm.gov.te.ua | |||||
Փակել
Սահմանակից է հյուսիսում՝ Ռովնոյի մարզի, արևելքում՝ Խմելնիցկիի մարզի, հարավում՝ Չերնովիցիի մարզի, հարավ-արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկովսկի մարզի, իսկ հյուսիս-արևմուտքում՝ Լվովի մարզի հետ։