Խմելնիցկու մարզ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Խմելնիցկու մարզ (ուկրաիներեն՝ Хмельни́цька о́бласть), մարզ Ուկրաինայի կենտրոնական մասում։ Տեղաբաշխված է Արևմտյան Ուկրաինայում։ Ստեղծվել է 1937 թվականի սեպտեմբերի 22-ին։ Մինչև 1954 թվականի հունվարի 4-ը կոչվում էր Կամենեց-Պոդոլսկի մարզ։ Մինչև 1941 թվականը վարչական կենտրոնն է եղել Կամենեց-Պոդոլսկի քաղաքը։ Տարածությունը 20 600 Կմ2 է, բնակչությունը՝ 1 314 818 (2012)։ Բաժանվում է 20 վարչական շրջանի, ունի 11 քաղաք, 24 քտա։ Կենտրոնը՝ Խմելնիցկի։
| |||||
Երկիր | Ուկրաինա | ||||
Կարգավիճակ | մարզ | ||||
Մտնում է | Ուկրաինա | ||||
Ներառում է | 20 շրջան, 13 քաղաք, 24 քաղաքատիպ ավան, 1415 գյուղ | ||||
Վարչկենտրոն | Խմելնիցկի | ||||
Խոշորագույն քաղաք | Կամենեց-Պոդոլսկի | ||||
Մարզային պետական վարչության ղեկավար | Վասիլ Ստեպանովիչ Յադուխա | ||||
Հիմնական լեզու | ուկրաիներեն | ||||
Բնակչություն (2012) | 1 314 818 (2,93 %, 13 տեղ) | ||||
Խտություն | 64,2 | ||||
Տարածք | 20,6 հազ. (3,41 %, 5 տեղ) | ||||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ - Ցածրագույն կետ | 401 մ 121 մ | ||||
Հիմնադրված է | 1937 թ. սեպտեմբերի 22 թ. | ||||
Սահմանակցում է | Տերնոպոլի մարզ, Ռովնոյի մարզ, Ժիտոմիրի մարզ, Վիննիցայի մարզ և Չեռնովցիի մարզ | ||||
Ժամային գոտի | UTC+2 | ||||
Հապավում | Хмельницька область | ||||
ISO 3166-2 կոդ | UA-68 | ||||
Հեռախոսային կոդ | +380 38 | ||||
Փոստային ինդեքսներ | 29xxx, 30xxx, 31xxx, 32xxx | ||||
Ինտերնետ-դոմեն | khmelnitskiy.ua; km.ua | ||||
Ավտոմոբիլային կոդ | BX | ||||
adm-km.gov.ua | |||||
Խմելնիցկու մարզը գտնվում է Վոլինո-Պոդոլյան բարձրության կենտրոնական մասում։ Սահմանակից է հյուսիսում՝ Ռովնոյի մարզի, հյուսիս-արևելքում՝ Ժիտոմիրի մարզի, հարավում-արևելքում՝ Վիննիցայի մարզի, հարավում՝ Չերնովցիի մարզի, և արևմուտքում՝ Տերնոպոլի մարզի հետ։ Մակերևույթը ալիքավոր հարթություն է՝ մասնատված գետահովիտներով, հեղեղատներով ու խանդակներով։
Խմելնիցկիի մարզի վարչական կենտրոնն է Խմելնիցկի քաղաքը։
Մարզի վարչական միավորների քանակները՝
Մարզում տեղական ինքնակառավարումը իրականացվում է Խմելնիցկիի մարզային խորհրդի կողմից, գործադիր իշխանությունն է՝ մարզային պետական վարչությունը։ Մարզի ղեկավարն է հանդիսանում մարզային վարչության նախագահը, որը նշանակվում է Ուկրաինայի նախագահի կողմից։
Մարզային նշանակության քաղաքներ՝
Շրջանային նշանակության քաղաքներ՝
Խմելնիցկիի մարզում 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակվում էր 1, 334 միլիոն մարդ, այդ թվում 726, 2 (54, 5%) հազար մարդ քաղաքային և 607, 8 (45, 5%) հազար մարդ գյուղական բնակչություն։
Խմելնիցկիի մարզի բնակչությունը ըստ ազգային պատկանելության[1]`
№ | Ազգություն | Քանակ | Տոկոսը ընդհանուրից |
---|---|---|---|
1 | Ուկրաինացիներ | 1 339 331 | 93, 88% |
2 | Ռուսներ | 50 686 | 3, 55% |
3 | Լեհեր | 23 005 | 1, 61% |
4 | Բելառուսներ | 2 750 | 0, 19% |
5 | Հրեաներ | 1 410 | 0, 10% |
6 | Մոլդավացիներ | 1 353 | 0, 09% |
7 | Հայեր | 1 159 | 0, 08% |
8 | Գնչուներ | 490 | 0, 03% |
9 | Թաթարներ | 464 | 0, 03% |
10 | Գերմանացիներ | 365 | 0, 03% |
11 | Այլ | 5 636 | 0, 40% |
Ընդհանուր | 1 426 649 | 100% |
Բնակավայրեր, որոնց բնակչությունը գերազանցում է 6 հազարը 2012 թվականի հունվարի 1-ի տվյալներով | ||||||||||||||||||||||||||||||||||||
|
Օգտակար հանածոներից կան շինանյութեր, ֆոսֆորիտներ, տորֆ, ինչպես նաև հանքային աղբյուրներ։
Կլիման չափավոր ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը - 5, 3 °C-ից - 5, 4 °C է, հուլիսինը՝ 18, 1 °C-ից 19, 2 °C։ Տարեկան տեղումները 550 - 600 մմ են։
Գետերը պատկանում են Դնեպրի, Հարավային Բուգի և Դնեստրի ավազաններին։ Տարածված են ճմապոդզոլային, թույլ հումուսային ու պոդզոլացված սևահողերը, մոխրագույն և պոդզոլացված ավազակավային հողերը, գետահովիտներում՝ ճմային և մարգագետնային հողերը։ Խմելնիցկու մարզը գտնվում է անտառատափաստանային գոտում։ Անտառները և թփուտները գրավում են մարզի տերիտորիայի 12%-ը։
Խմելնիցկու մարզում զարգացած են սննդի արդյունաբերությունը, մեքենաշինությունը, թեթև, սննդի և շինանյութերի արդյունաբերությունը, մեքենայացված գյուղատնտեսությունը։ Շաքարի արդյունաբերությունն ունի համամիութենական նշանակություն։ Մեքենաշինությունը և մետաղամշակումը հիմնված են բերովի հումքի վրա։ Խմելնիցկու մարզում էներգետիկ տնտեսությունը զարգանում է ներմուծվող ածխի, նավթամթերքների, բնական գազի, ինչպես նաև տեղական տորֆի և հիդրոէներգետիկ պաշարների հիմքի վրա։
Խմելնիցկու մարզի գյուղատնտեսության ճյուղերն են հացահատիկի, շաքարի ճակնդեղի մշակությունը և կաթնամսատու անասնապահությունը։ Զարգացած է այգեգործությունը։
Երկաթուղիների երկարությունը 732 Կմ է, ավտոճանապարհներինը՝ 8 400 Կմ (1975)։ Զարգացած է օդային տրանսպորտը։
1976 թվականին Խմելնիցկու մարզում գործում էին 1420 գրադարան, 3 թանգարան, 2 թատրոն։ Լույս են տեսնում «Ռադյանսկե Պոդիլյա» (Սովետական Պոդոլյա), «Կորչագինեց» մարզային լրագրերը (1980 թ-ի դրությամբ)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.