վիդեոխաղ From Wikipedia, the free encyclopedia
Տետրիս («տետրամինո» և «թենիս» բառերից[2], անգլ.՝ Tetris), շատ տարածված համակարգչային խաղ։
Տետրիս | |
---|---|
Մշակող | Ալեքսեյ Պաժիտնով, Vladimir Pokhilko? և Վադիմ Գերասիմով |
Նախագծող | Ալեքսեյ Պաժիտնով |
Թողարկման թվական | հունիսի 6, 1984[1] |
Պլատֆորմներ | Game Boy Advance, Amstrad PCW, ZX Spectrum, Acorn Electron, Amiga, NES, NEC PC-9801, WonderSwan Color, SMD?, Mac OS, CD-i, MSX, Apple IIGS, Amstrad CPC, Commodore 64, Game Boy, MOTO Gamme?, Atari ST?, Atari Falcon?, Nintendo Switch և Անդրոիդ |
Ժանր | գլուխկոտրուկ |
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ և բազմակառավարելի խաղ |
🌐 | tetris.com(անգլ.) |
Tetris Վիքիպահեստում |
Խաղը ստեղծվել է ԽՍՀՄ-ում Ալեքսեյ Պաժիտնովի կողմից և հանրությանը ներկայացվել 1984 թվականի հունիսի 6-ին։ Խաղը մատչելի է գրեթե բոլոր սարքերի համար, որոնք ունեն նման հնարավորություն։
Տետրամինոյի պատահական ֆիգուրները ընկնում են վերևից ուղղանկյուն բաժակի մեջ։ Թռիչքի ժամանակ խաղացողը կարող է պտտել և շարժել այն հորիզոնական ուղղությամբ։ Նաև կարելի է արագացնել նրա ընկնելը, երբ արդեն որոշված է, թե որտեղ պետք է ընկնի ֆիգուրը։ Ֆիգուրը թռչում է, մինչև չի կպչում ուրիշ ֆիգուրի կամ բաժակի տակին։ Եթե լրացվում է հորիզոնական 10 վանդակ, այն անհետանում է, և նրա վերևում եղած ֆիգուրները ընկնում են մեկ վանդակ ներքև։ Հատուկ դաշտում խաղացողը կարող է տեսնել, թե որ ֆիգուրն է լինելու հաջորդը. այդ հուշումը օգնում է պլանավորել քայլերը։ Խաղի տեմպը գնալով արագանում է։ Խաղի անվանումը գալիս է վանդակներից, որոնցից կազմված են ֆիգուրները։ Խաղը վերջանում է, երբ նոր ֆիգուրը չի կարողանում տեղավորվել բաժակի մեջ։ Խաղացողը ստանում է միավորներ ամեն մի ֆիգուրի համար, ուստի համար նրա առաջադրանքն է լրացնել հնարավորինս շատ շարքեր՝ չլրացնելով բաժակը և այդպիսով հավաքելով, ինչքան հնարավոր է, շատ միավորներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.