Տետովո
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Տետովո (մակեդոներեն՝ Тетово, ալբ․՝ Tetova), քաղաք Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության հյուսիս-արևմուտքում։ Հանդիսանում է համանուն համայնքի վարչական կենտրոնը։ Քաղաքը հիմնադրվել է Շար լեռնազանգվածի ստորոտին՝ Պոլոգ պատմաաշխարհագրական տարածաշրջանում։ Քաղաքի միջով է հոսում Պենա գետը։ Տետովոն տեղակայված է ծովի մակարդակից 300 մ բարձրության վրա։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Տետովո | |||||
մակեդոներեն՝ Тетово ալբ․՝ Tetova | |||||
| |||||
Երկիր | Հյուսիսային Մակեդոնիա | ||||
Շրջան | Պոլոգի շրջան | ||||
Համայնք | Տետովոյի համայնք | ||||
Առաջին հիշատակում | XIV դար | ||||
Այլ անվանումներ | Կալականդելեն | ||||
Մակերես | 1,068 կմ² | ||||
ԲԾՄ | 300 մ | ||||
Խոսվող լեզուներ | մակեդոներեն | ||||
Բնակչություն | 52 915 մարդ (2002) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +389 044 | ||||
Փոստային ինդեքս | 1200 | ||||
Փոստային դասիչ | 1200 | ||||
Ավտոմոբիլային կոդ | TE | ||||
Պաշտոնական կայք | kocani.gov.mk | ||||
| |||||
Քաղաքի բնակչությունը կազմում է 52 915 մարդ՝ ըստ 2002 թվականի մարդահամարի տվյալների։ Տետովոյում գործում են երկու համալսարաններ՝ Տետովոյի պետական համալսարանն ու Հարավարևելաեվրոպական միջազգային համալսարանը։ Տետովոյի միջով է անցնում Սկոպյեից Գոստիվար ձգվող մայրուղին։
Ըստ լեգենդի՝ քաղաքն անվանակոչվել է Տետո հերոսի պատվին, ով քաղաքը մաքրել է օձերից։
Տետովոն հիմնադրվել է XIII դարում Սուրբ Աստվածամոր եկեղեցու շուրջը։ Այն որպես ուղղափառների ոչ մեծ գյուղ էր և կոչվում էր Խտետովո։ XIV դարի վերջին Տետովոն, ինչպես և ողջ Մակեդոնիան, գրավվեց Օսմանյան կայսրության կողմից։ XV դարում Մակեդոնիայում իսլամադավան բնակչության ավելացմանը զուգահեռ սկսեցին կառուցվել մզկիթներ, բաղնիքներ ու շուկաներ։ Տետովոն դարձավ առևտրական կարևոր կենտրոն տեղացի հողագործների ու արհեստավորների համար։ Այն ուներ նաև պաշտպանական կարևոր նշանակություն։ Թուրքական տիրապետության տարիներին քաղաքը կոչվում էր Կալկանդելեն։ XIX դարում Տետովոյի բնակչությունն սկսեց աճել շրջակա գյուղերի բնակչության հաշվին՝ հասնելով մինչև 4500։ 1912 թվականին՝ Բալկանյան առաջին պատերազմից հետո, Տետովոն անցավ Սերբիային։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Տետովոն ղեկավարվում էր Իտալիայի ու նրան հարող Ալբանիայի կողմից։ Մակեդոնիայի Կոմունիստական կուսակցությունը ձևավորվել է 1943 թվականի մարտի 19-ին Տետովոյում։
2002 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքում բնակվում է 52 915 մարդ։ Տետովոյի բնակչությունն ունի հետևյալ էթնիկական կազմը.
Ազգություն | Թվաքանակ |
Մակեդոնացիներ | 18 555 (35,07 %) |
Ալբանացիներ | 28 897 (54,61 %) |
թուրքեր | 1 878 (3,55 %) |
Գնչուներ | 2 352 (4,44 %) |
Առումիններ | 13 |
Սերբեր | 587 |
Բոսնիացիներ | 156 |
Այլ | 419 (1,17 %) |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տետովո» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.