From Wikipedia, the free encyclopedia
Տեխնոլոգիայի հիմքերը (լատիներեն՝ Summa Technologiae), լեհ գրող Ստանիսլավ Լեմի փիլիսոփայական-ապագայաբանական աշխատությունը (1963, առաջին անգամ լույս է տեսել 1964 թվականին, երկրորդ վերամշակված հրապարակումը՝ 1967 թվականին։ Գրքի վերնագիրը վերցրված է Թովմա Աքվինացու և Ալբերտ Մեծի աշխատությունների՝ «Աստվածաբանության հիմքերը» (լատին․՝ Summa Theologiæ) նմանողությամբ։ Գրքի բովանդակությունը որոշակի առնչակցություններ ունի Արթուր Կլարկի «Ապագայի առանձնահատկությունները» պատմվածքի և խորհրդային աստղաֆիզիկոս Իոսիֆ Շկոլովսկու «Տիեզերք, կյանք, բանականություն» մենագրության հետ (երկուսն էլ առաջին անգամ հրատարակվել են 1962 թվականին)։
Տեխնոլոգիայի հիմքերը լատին․՝ Summa technologiae | |
---|---|
Հեղինակ | Ստանիսլավ Լեմ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | փիլիսոփայություն և էսսե |
Բնօրինակ լեզու | լեհերեն |
Ստեղծման տարեթիվ | 1964 |
Երկիր | Լեհաստան |
Հրատարակման տարեթիվ | 2017 |
Գրքի հիմնական նպատակը՝ փորձել գիտատեխնիկական, բարոյա-էթիկական և փիլիսոփայական խնդիրների կանխատեսական վերլուծություն իրականացնել՝ կապված քաղաքակրթության փոխազդեցության հետ, տեխնոլոգիական և նյութական սահմանափակումներից ազատ պայմաններում (հեղինակի պատկերավոր ներկայացմամբ՝ «դեռևս գոյություն չունեցող վարդերի փշերի ուսումնասիրություն»[1])։
Իսկապես, ի՞նչ է այդ «Գումարը»։ Քաղաքակրթության ճակատագրի մասին էսսեների հավա՞ք՝ զարդարած «ամեն ինչ ինժեներական» լեյտմոտիվով։ Անցյալի և ապագայի կիբեռնետիկ մեկնաբանո՞ւմ։ Նկար տիեզերքից, ինչպես որ այն ներկայացվում է Հավաքողի՞ն։ Բնության և մարդկային ձեռքերի ինժեներական գործունեության մասի՞ն։ Գիտատեխնիկական հեռանկար մոտակա հազարամյակի համա՞ր։ Վարկածների հավաքածու՞, չափազանց համարձակ, որպեսզի հավակնի իրական գիտական խստությանը։
- Բոլորից քիչ-քիչ։ Որքան կարելի է, որքանո՞վ է թույլատրված վստահել այդ գրքին։ - Ես չունեմ այդ հարցի պատասխանը։ Ես չգիտեմ՝ իմ ենթադրությունները ինչքանով են ճիշտ։ Նրանց մեջ չկան անխոցելիներ, ժամանակի վազքը կժխտի նրանցից շատերը։ Եվ նույնիսկ հնարահավոր է բոլորը, բայց չի սխալվում միայն նա՝ ով խելամտորեն լռում է[2]։- Ստանիսլավ Լեմ |
Չնայած զգալի ժամանակին, որ անցել էր գործը գրելուց հետո, նաև մի շարք անճշտություններ, որոնք բաց թողեց Լեմը պատճառաբանություններում, որոնք կապված են մաթեմատիկայի, կենսաբանության, հասարակագիտության և գիտության մյուս ճյուղերի հետ, «Summa Technologiae» ընդհանրապես ոչ միայն չի հնացել, այլ ընդհակառակը՝ ձեռք է բերել 20-րդ դարի վերջ և 21-րդ դարի սկզբի ինտելեկտուալ կոնտեքստով հատուկ ակտուալություն։ Լեմի քննարկած հարցերից շատերը 1960-ականներին կազմում էին գիտական ֆանտաստիկայի բարձրագույն մակարդակը՝ վիրտուալ իրականություն, նանոտեխնոլոգիաներ, արհեստական ինտելեկտ, տեխնոլոգիական առանձնահատկություն՝ «Summa Technologiae»-ի առաջին հրատարակումից 30-40 տարի հետո, մտան ակտիվ մշակվող գիտական պրոբլեմների շարքը[3]։
Գրքի կազմված է ութ գլխից՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.