Տաուրտ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Տաուրտ (Վերետ) եգիպտերենից T3 wrt՝ «Մեծ»)[1] , հին եգիպտական առասպելաբանության մեջ հղի կանանց և ծննդկանների աստվածուհին[2]։
Տաուրտ | |
---|---|
կանացիության և մայրության աստվածուհի | |
Տեսակ | հին եգիպտական աստվածություն |
Դիցաբանություն | հին եգիպտական դիցաբանություն |
Սեռ | իգական |
Անվան մեկնաբանում | Մեծ |
Հունական գրաձև | Τοέρης |
Լատինական գրաձև | Taweret, Tauret, Toeris, Thoëris, Taueret, Taurt, Tueris |
Վայր | Եգիպտոս |
Զբաղմունք | հղի կանանց և ծննդկանների հովանավոր |
Ամուսին | Սեթ |
Ասպարեզ | Ծննդաբերութուն և fertility? |
Ատրիբուտներ | գետաձի, փղոսկրե դաշույն |
Բնորոշ գծեր | մեծ փոր, կոկորդիլոսի պոչ, սուր ատամներ |
Taweret Վիքիպահեստում |
Տաուրտը պատկերվում էր կանգնած էգ գետաձիու տեսքով արտահայտված կանացի կրծքով, ատամները սրած, գլխին կանացի կեղծամ[3]։ Մեծ փորով գետաձիու կերպարը հիշեցնում էր հղի կնոջ[2]։ Աստվածուհու սապատին կա կոկորդիլոսի պոչ[1], կամ էլ նա իր մեջքին կամ ձեռքերին տանում էր կոկորդիլոս[3]։ Հաճախ Տաուրտը ձեռքում սեղմած է դանակ, պատրաստված փղի ոսկորից[4] :
Տաուրտի երկու պատկե հանդիպում են XVII դինաստիայի փարավոն Սոբեկեմսաֆի գահի հիմքում[5]։
Տաուրտին նման էր եգիպտական դաստիարակության աստվածուհի Իպատը[1], որը նույնպես պատկերվում էր գետաձիու տեսքով, բայց առյուծի ոտքերով[3]։
Ի սկզբանե կատարում էր բերրիության աստվածուհու դերը։ Բացի դրանից հովանավորում էր մահացածներին Դուատում (անդրշիրիմյան աշխարհում), քշում էր չար ոգիներին տներից։
Համարվում էր արևելյան հորիզոնի պաշտպանը[5]։
Նրա պատկերը հմայիլի տեսքով նվիրում էին հղի կանանց, կամ տանում էին տաճար հեշտ ծննդաբերություն ապահովելու համար[2]։ Տաուրտը և Բեսը բավականին տարածված էին հռոմեկանա ժամանակաշրջանում, որպես տան պահապաններ։ Նրանց արձանիկները դրվում էին փեղկերին կամ պատի խորշերում[4]։ Աստվածուհու պաշտամունքը շարունակվեց մինչև Ք.հ. V դար[3]։
Երբեմն նրան հիշատակում են որպես Սեթ աստծո կին, որի կերպարանքներից մեկը նույնպես գետաձի էր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.