Տամբով (ռուս.՝ Тамбов), քաղաք Ռուսաստանի Տամբովի մարզի վարչական կենտրոնը։ Գտնվում է Ցնա գետի (Վոլգայի ավազան) ձախ ափին։ Տրանսպորտային հանգույց է։ 295 հազար բնակչություն 1985։ Բաժանվում է 3 շրշանի։ Առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը U մետաղամշակումը։ Կասարքաշինություն, էլեկտրատեխ․, սննդի, թեթե, քիմիական, կահույքի արդյունաբերություն, շինանյութերի արտադրություն, ջէկ։ Գործում են 3 բուհ, Մոսկվայի կուլտուրայի ինստիտուտի մասնաճյուղը, ԳՀԻ-ներ, 2 թատրոն, հայրենագիտական թանգարան, պատկերասրահ, ֆիլհարմոնիա, սրտաբանական առողջարան; Հիմնադրվել է 1636 թվականին, որպես ամրոց։ 1719 թվականին եղել է Տամբովի գավառի, 1779 թվականից՝ Տամբովի փոխարքայության գլխավոր քաղաքը։ 1796 թվականից նահանգական կենտրոն էր։ «Խոլերային խռովություն» է բռնկվել նաե Տամբովում (1830, 1830—1831 թվականների խոլերային համաճարակի ժամանակ Ռուսաստանում ցարական կառավարության դեմ խռովություն)։ 1870 թվականին Տամբովում անցկացվել է Ռյազան-Ուրալ երկաթուղին։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել