![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/45/Kopli_laht_2006-04-28.jpg/640px-Kopli_laht_2006-04-28.jpg&w=640&q=50)
Տալլինի ծոց
From Wikipedia, the free encyclopedia
Տալլինի ծոց (էստ․՝ Tallinna laht), Ֆիննական ծոցի մի հատված, որ գտնվում է Սուուրուպի և Վիյմսի թերակզղիների և Նաիսսար և Աեգնա կղզիների միջև։ Ծոցի հարավային ափին տարածվում է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինը։
Տալլինի ծոց | |
---|---|
![]() | |
Տեսակ | ծոց |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Տալլին, Վիիմսի և Հառկու |
Կազմված է | Kopli Bay? և Paljassaare Bay? |
Մասն է | Ֆիննական ծոց |
Լիճ հոսող գետ | Պիրիտա և Härjapea? |
![]() | |
![]() |
Ծոցի մակերեսը մոտ 250 կմ² է, ամենամեծ խորությունը՝ 90 մ (Աեգնա և Նայսար կղզիների միջև)։ Տալլինի ծոցը Էստոնիայի ամենախոր ծոցերից է[1]։ Թերակղզիներն իրենց հերթին Տալլինի ծովածոցը բաժանում են երեք մասի՝ Կակումյաե (Տիսկրե), Կոպլի ծոց, Պալյասաարե ծոց (ծոցի ամենանեղ հատվածն է Պալյասաարեի և Միիդուռաննայի միջև հատվածը)։
Ծովածոցի ափն ընդհանուր առմամբ զառիկող է, ժեռուտ վիհեր են հանդիպում Ռանամիյզայի, Կակումյաեի շրջաններում, Կոպլի թերակղզում և Նայսաար կղզում։
Ամենամեծ ավազուտ լողափերը հանդիպում են Կակումյաեի, Պելգուրանի և Պիրատի շրջաններում։ Քարքարոտ ափեր կան Ռանամիյզայի և Տիսկրեի, Կակումյաեի և Ռոկա սլ Մարեի, Պալյասարեի և Կոպլիի միջև հատվածներում, Կադրիորգի, Մերիվյալյայի և Աեգնա կղզու շրջաններում։
Ափամերձ հատվածում ծովը խորը չէ, հատակը հիմնականում քարքարոտ է։ 10 մ խորությամբ հատվածը սկսվում է ափից 0,5-1 կմ հեռավորությունից[1]։
Ծոցում կան առափնյա մի քանի ծանծաղուտներ․ արևելից մինչև Նաիսսար կղզին՝ Նաիսսարի ծանծաղուտը՝ տեղ-տեղ 3-4 մ խորությամբ, այս ծանծաղուտից արևելք՝ Կեսկմադալի (Keskmadal) ծանծաղուտը՝ 7,4 մ խորությամբ, Պալյասարեից հյուսիս-արևմուտք՝ Վահեմադալի (Vahemadal) ծանծաղուտը՝ 3,8 մ խորությամբ[1]։
Ստորջրյա ամենահայտնի խութերն են Լիտեգրունդը, Հյուլկարին և Պալյասաարեն։ Մանր կղզիներից են Պանդյուն (Püünsi, մոտ 2 հա)՝ Պյույունսի գյուղի հարևանությամբ, և Լիյվակարին (Liivakari, 1,6 հա)՝ Կակումյաե հրվանդանի դիմաց։
Տալլինի ծովածոց են թափվում Պիրիտա գետը և մի քանի վտակներ, որոնցից ամենահայտնին Տիսկռեն (Tiskre) և Մուստոյան (Mustoja) են։
Ջրի մակարդակը ծովածոցում տատանվում է տարեկան 2 մ-ով։ Այստեղ ալիքների բարձրությունը երբեմն հասնում է 4 մ-ի[2]։
Ծոցի ափին կան մի քանի նավահանգիստներ՝ Տալլինի ուղևորային նավահանգիստը, Մուուգա, Պիրիտա նավահանգիստները, և նավակառաններ, որոնցից 2017 թվականին Կակումյաե ծովախորշում բացված Հավեն Կակումյաեն (Haven Kakumäe) տեղավորում է մինչև 300 նավ[3]։
Առաջին մշտական նավակառանը ծոցի ափին կառուցվել է 17-րդ դարում, իսկ ծովապատնեշով պաշտպանված առաջին նավահանգիստը՝ Հյուսիսային պատերազմից հետո[1]։