From Wikipedia, the free encyclopedia
Տաթևի թևեր (Տաթևեր), Հալիձորը և Տաթևի վանքը իրար հետ կապող ճոպանուղի Հայաստանում։ «Տաթևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի[1]։
Տաթևեր ճոպանուղի | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Տիպ | ճոպանուղի |
Կարգավիճակ | գործող |
Կայարաններ | Հալիձոր Տաթևի վանք |
Կայարանների թիվ | 2 |
Ուղևորահոսքը մեկ տարում | մոտ 950,000 (2019 տվյալներ) |
Կայք | https://www.tatever.am |
Բացված | 2010 |
Տեխնիկական տվյալներ | |
Գծի երկարություն | 5.7 կմ |
Աշխատանքային արագություն | 37 կմ/ժ (max V) |
Առավելագույն բարձրություն | 320մ |
«ՏաԹևեր» ճոպանուղին գտնվում է Սյունիքի մարզում, Երևանից՝ 250 կմ հարավ։ Երևանից կարելի է հասնել տաքսիով, վարձակալված ավտոմեքենայով կամ օգտվել տուրօպերատորների կողմից առաջարկվող ծառայություններից։ Ճանապարհը տևում է 3,5-4 ժամ։ Օդուղով կարելի է վանքի տարածք հասնել 12 րոպեում, մինչդեռ Որոտանի կիրճով անցնող զառիվեր ճանապարհը տևում է 40 րոպե։ Երբ առաջին օդախուցը հասնում է «Տաթև» կայան, երկրորդը ժամանում է «Հալիձոր» կայան, և այն բանից հետո, երբ «Թևերը» վերբեռնվում են, սկսվում է հետադարձ ճանապարհը։ Յուրաքանչյուր օդախցում տեղավորվում է 30 ուղևոր[2] և մեկ ուղեկցորդ, իսկ ճոպանուղու թողունակությունը ժամում 240 ուղևոր է։ Հզոր հենասյուները ճանապարհը բաժանում են 4 գրեթե հավասար մասերի։ Վերջին՝ ամենաերկար հատվածի երկարությունը 2,7 կմ է. այստեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Տաթևի վանքը։
«Տաթևի դարպասներ»-ը ոչ առևտրային նախագիծ է, որից ստացվող ամբողջ շահույթն ուղղվում է Տաթևի վանքի վերականգնմանը և տեղի համայնքի զարգացմանը[3]։
«ՏաԹևեր» հետադարձելի ճոպանուղին կառուցվել է «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում, որի նախաձեռնողներն են Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը։ Ճոպանուղու պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2010 թվականի հոկտեմբերի 16-ին։ Նույն թվականի հոկտեմբերի 23-ին «Տաթևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի։ Ի դեպ, ռեկորդային է ոչ միայն օդուղու երկարությունը՝ 5752 մ, այլև կառուցման ժամկետները՝ ընդամենը 10 ամիս։ Նախագիծն իրականացրել է ավստրոշվեյցարական «Doppelmayr/Garaventa» ընկերությունը՝ ճոպանուղիների կառուցման ոլորտի համաշխարհային առաջատարը։
2017 թվականի դեկտեմբերի դրությամբ «Տաթևի դարպասներ» ծրագրում ներդրվել է ավելի քան $22 մլն, որից $16 մլն-ն ուղղվել է ճոպանուղու կառուցմանը։ Ավելի քան $1 մլն ուղղվել է «Տաթևատուն» ռեստորանի կառուցմանը, $1,5 մլն՝ ենթակառուցվածքների զարգացմանը և մոտ $670 000՝ տարածքի բարեկարգմանը։
2010 թվականի հոկտեմբերից մինչ 2019 թվականի դեկտեմբեր, «ՏաԹևեր» ճոպանուղուց օգտվել է ավելի քան 1 միլլիոն այցելու։
2019 թվականի հունվարի մինչ դեկտեմբեր ամիս «Տաթևեր» ճոպանուղին սպասարկել է ավելի քան 155,000-մարդու[4]։
I եռամսյակ | II եռամսյակ | III եռամսյակ | IV եռամսյակ | Ընդհանուր
քանակ | |
2010 | - | - | - | 9 108 | 9 108 |
2011 | 1 964 | 18 894 | 33 890 | 6 201 | 60 949 |
2012 | 994 | 18 605 | 42 317 | 8 448 | 70 364 |
2013 | 1 092 | 17 154 | 47 941 | 7 598 | 73 785 |
2014 | 1 834 | 26 524 | 59 377 | 9 651 | 97 386 |
2015 | 1 495 | 29 706 | 57 423 | 9 030 | 97 654 |
2016 | 3 087 | 24 853 | 57 119 | 11 262 | 96 321 |
2017 | 3 855 | 39 252 | 74 712 | 17 332 | 135 151 |
2018 | 7 932 | 43 183 | 83 210 | 18 627 | 152 952 |
2019 | 5 826 | 47 905 | 79 905 | 22 347 | 155 983 |
2020 | 4 017 | 3 059 | 25 030 | 114 | 32 220 (COVID-19 համավարակի և Արցախյան պատերազմի տարի) |
2021 | 1 284 | 15 757 | 38 846 | 11 856 | 67 743 |
«ՏաԹևեր» ճոպանուղին աշխատում է տարվա բոլոր եղանակներին, իսկ աշխատանքային ժամերը սահմանվում են ըստ սեզոնի ։ Ամռանը (հունիս – սեպտեմբեր ամիսներին) աշխատանքային ժամերն են 09:00 – 20:00-ն, առավել ցուրտ եղանակին (նոյեմբեր - ապրիլ)՝ 10:00 – 18:00-ն, մայիս և հոկտեմբեր ամիսներին ճոպանուղին աշխատում է ժամը 10:00 – 19:00-ն։ Ճոպանուղին հիմնականում աշխատում է ամբողջ շաբաթվա ընթացքում՝ բացի երկուշաբթի օրերից:։ Ամռան ակտիվ շրջանում ճոպանուղին աշխատում է ամեն օր՝ առանց բացառության։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.