![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/30/Tatev_Abrahamyan_at_Dortmunder_Schachtage_2023.jpg/640px-Tatev_Abrahamyan_at_Dortmunder_Schachtage_2023.jpg&w=640&q=50)
Տաթև Աբրահամյան
հայ շախմատիստ / From Wikipedia, the free encyclopedia
Տաթև Աբրահամյան (հունվարի 13, 1988(1988-01-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ԱՄՆ-ը ներկայացնող հայ շախմատիստուհի, կանանց գրոսմայստեր։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տաթև Աբրահամյան | |
---|---|
![]() | |
Պետություն(ներ) | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 13, 1988(1988-01-13) (36 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կոչում | Գրոսմայստեր (2011) |
Առավելագույն վարկանիշ | 2355 (2010, նոյեմբեր) |
Ներկայիս վարկանիշ | 2302 |
ՖԻԴԵ համար | 13301918 |
365chess | Tatev_Abrahamyan |
Chesstempo համար | 1309 |
ICCF համար | 1309 |
Մասնակցել է | Կանանց շախմատային օլիմպիադա 2008[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2010[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2014[1] և Կանանց շախմատային օլիմպիադա 2018 |
![]() |
Հայաստանի աղջիկների հնգակի չեմպիոնուհի, Երևանի կանանց 2001-ի չեմպիոնուհի, Եվրոպայի մինչև 12 տարեկան շախմատիստուհիների առաջնության մրցանակակիր։ 2002 թվականից հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո[2]։ ԱՄՆ-ի կանանց առաջնության (2005) արծաթե մեդալակիր։ Ամերիկա աշխարհամասի մինչև 18 տարեկան շախմատիստուհիների չեմպիոնուհի (2006), 9 միավոր 9 հնարավորից։ 2006-ին Երևանում կայացած աշխարհի աղջիկների մինչև 20 տարեկան շախմատիստուհիների առաջնությունում առաջին անգամ լրացրել է գրոսմայստերի նորմը[3]։ 2010-ի ԱՄՆ-ի կանանց առաջնությունում, 9 միավորից վաստակելով 7, 5 միավոր. 2-3-րդ տեղերն է բաժանել Աննա Զատոնսկիխի հետ՝ լրացուցիչ ցուցանիշներով արժանանալով բրոնզե մեդալի[4]։