հարավաֆրիկացի քաղաքական գործիչ, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ From Wikipedia, the free encyclopedia
Տաբո Մվուելվա Մբեկի (կոսա՝ Thabo Mvuyelwa Mbeki, հունիսի 18, 1942[1][2], Մբևուլենի, Հարավաֆրիկյան Միություն), հարավաֆրիկացի քաղաքական և պետական գործիչ, 1999 թվականի հունիսի 14-ից մինչև 2008 թվականի սեպտեմբերի 24-ը Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ։
Տաբո Մբեկի | |
Կուսակցություն՝ | Աֆրիկյան ազգային կոնգրես |
---|---|
Կրթություն՝ | Սասեքսի համալսարան (1962), Սասեքսի համալսարան (1966), Hult International Business School?, Հարավաֆրիկյան համալսարան, Ռանդ Աֆրիկաանս համալսարան, Կալեդոնիական համալսարան, Սթելենբոսի համալսարան և Լոնդոնի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Ծննդյան օր | հունիսի 18, 1942[1][2] (82 տարեկան) |
Ծննդավայր | Մբևուլենի, Հարավաֆրիկյան Միություն |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Հայր | Գովան Մբեկի |
Մայր | Իպանետ Մբեկի |
Ամուսին | Զանելե Դլամինի Մբեկի |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Մբեկին հանդիսանում է Աֆրիկյան ազգային կոնգրեսի և ՀԱՀ Կոմունիստական կուսակցության նշանավոր գործիչ Գովան Մբեկիի որդին։ Մբեկին 14 տարեկանում մտավ ԱԱԿ-ի Երիտասարդական լիգայի շարքերը։ Թողնելով հայրենի նահանգը` նա տեղափոխվեց Յոհաննեսբուրգ և սկսեց ակտիվորեն մասնակցել ապարտհեյդի դեմ մղվող պայքարին, աշխատելով Ուոլթեր Սիսուլուի ղեկավարությամբ։ 1959 թվականին նա հեռացվում է Ալիս քաղաքի Լավդեյլսկի մանկատանը գործադուլ կազմակերպելու համար։ Հեռակա սովորել է Լոնդոնի համալսարանում։
ԱԱԿ-ի օրենքից դուրս համարվելուց հետո Մբեկին հեռացավ երկրից և ընդունվեց Բրայթոնում (Մեծ Բրիտանիա) գտնվող Սուսսեքսի համալսարան, որտեղ էլ ստացավ տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։ 1961 թվականի դեկտեմբերից նա Աֆրիկյան ուսանողական միության քարտուղարն էր։
1970 թվականից սովորել է ԽՍՀՄ-ում` ստանալով ռազմական կրթություն։ Հետագայում աշխատել է որպես ԱԱԿ-ի գործակալ Զամբիայում, Նիգերիայում, Բոտսվանայում, Մոզամբիկում և Սվազիլենդում։ 1990 թվականին վերադառնում է ՀԱՀ, դուրս է գալիս կոմունիստական կուսակցության շարքերից, մնալով ԱԱԿ-ի միջազգային բաժնի պետի պաշտոնում։ 1994-1999 թվականներին եղել է ՀԱՀ փոխնախագահ, 1997-2007 թվականներին` ԱԱԿ նախագահ։
1999 թվականի հունիսի 14-ից ՀԱՀ նախագահն էր։ Այս պաշտոնում նա վաստակել է ոչ միանշանակ հեղինակություն` ակտիվորեն հանդես գալով ՁԻԱՀ-ի վիրուսային բնույթի ժխտման տեսանկյունից և իր տեսակետի հետ չհամաձայնվողներին հեռացրել է աշխատանքից[7]։ Մբեկայի հովանավորյալ, Առողջապահության նախարար Մանտո Չաբալալա-Մսիմանգը բացահայտորեն դեմ էր հակառետրովիրուսային դեղերի տարածմանը` քննադատելով «արևմտյան բժշկությունը», նկատի ունենալով, որ պետությունը պետք է աջակցի հարավաֆրիկյան բժշկությանը։ Այս քաղաքականությունը ըստ մոտավոր հաշվարկների հանգեցրեց ՀԱՀ-ում 333 000 մինչև 365 000 մարդու վաղաժամ մահվան[8][9][10]։
2008 թվականի սեպտեմբերի 21-ին Մբեկան նամակ ուղարկեց երկրի խորհրդարան հրաժարականի վերաբերյալ[11], որը սեպտեմբերի 22-ին բավարարվեց։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.