From Wikipedia, the free encyclopedia
Տ-12 100-միլիմետրանոց հակատանկային թնդանոթ (ԳՐԱՈՒ ինդեքսը՝ 2A19), աշխարհում առաջին առանձնակի հզոր հարթափող հակատանկային թնդանոթը։
Տ-12 100-միլիմետրանոց դաշտային թնդանոթ | |
---|---|
Տեսակ | զենքի մոդել |
Ենթատեսակ | հակատանկային հրանոթ |
Երկիր | ԽՍՀՄ |
Ծառայության ընդունման տարի | 1955 |
Պատերազմներ | Իրաք-քուվեյթյան պատերազմ |
Թնդանոթն ստեղծվել է Յուրգայի № 75 մեքենաշինական գործարանի կոնստրուկտորական բյուրոյում Վ. Աֆանասևի և Լ. Կորնեևի ղեկավարությամբ։ 1961 թվականին թնդանոթն ընդունվել է ԽՍՀՄ Զինված ուժերի սպառազինության մեջ[1] և գործարկվել է սերիական արտադրություն։ ՆԱՏՕ-ի կոդավորմամբ ունի М1955 անվանումը[2]։
Երկու հրետասայլը և փողը վերցվել են Դ-48 85-միլիմետրանոց հակատանկային ակոսավոր թնդանոթից։ Դ-48-ից Տ-12-ի փողը տարբերվում է միայն փողային արգելակով 100-միլիմետրանոց հարթապատ մոնոբլոկ-խողովակով։ Թնդանոթի փողանցքը բաղկացած է լիցքախուցից և գլանային հարթապատ ողղորդող հատվածից։ Լիցքախուցը ձևավորվում է երկու երկար և մեկ կարճ կոներով[3]։
Չնայած այն հանգամանքին, որ Տ-12 թնդանոթը նախատեսված է առաջին հերթին ուղղակի նշանառությամբ կրակոցների համար (ունի OP4M-40 ցերեկային նշանոց և Night APN-5-40 գիշերային նշանոց), այն ունի C71-40 լրացուցիչ մեխանիկական նշանոց PG-1M համայնապատկերով և կարող է օգտագործվել որպես սովորական դաշտային թնդանոթ փակ դիրքերից բեկորա-ֆուգասային արկերով կրակելու համար։ Հրետասայլերն ունեն լրացուցիչ անիվ։
Տ-12 թնդանոթի փոխադրումն իրականացվում է ՄՏ-Լ կամ ՄՏ-ԼԲ հաստիքային քարշակով։ Ձյան վրայով տեղափոխման համար օգտագործվում է ԼՕ-7 դահուկային կայանքը, որը թույլ է տվել մինչեւ +16° բարձրության անկյուններում դահուկներից կրակ վարել մինչև 54° պտույտի անկյան տակ։
Տ-12-ը կարող է կրակել մի քանի տեսակի ենթատրամաչափային, կումուլյատիվ և բեկորային-ֆուգասային արկեր։ Առաջին երկուսը կարող են խոցել M60 և «Լեոպարդ-1» տիպի տանկերը։ Զրահապատ թիրախների դեմ կիրառվում է զրահատանկային-ենթատրամաչափային արկ, որը կարող է 1 000 մետր հեռավորության վրա խոցել 215 մմ հաստությամբ զրահ։ Տ-12 թնդանոթից կարելի է նաև կրակ վարել 9Մ117 «Կաստետ» արկերով, որոնց նշանառությունը կատարվում է լազերային ճառագայթով և կարող է խոցել մինչև 660 մմ հաստությամբ դինամիկ պաշտպանությամբ զրահը[4]։
Տ-62 տանկը կարող էր զինված լինել Տ-12 թնդանոթով, սակայն կայանքից հրաժարվել են զենքի ունիտար կրակոցի երկարության պատճառով (1200 մմ)[5]։ Հետագայում շահագործման արդյունքում ի հայտ է եկել հրետասայլի կառուցվածքում փոքր փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն։ Արդյունքում 1970 թվականին ստեղծվել է ՄՏ-12 կամ «Ռապիրա» ձևափոխված տարբերակը։ ՄՏ-12 մոդելի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն հագեցած է տորսիոնային կախոցով, որը կրակոցների ժամանակ արգելափակվում է կայունության ապահովման համար։
Ներկայումս քարշակվող հակատանկային թնդանոթները համեմատաբար հազվադեպ են օգտագործվում, նման զենքերի մեծ մասը ներառված է նախկին Խորհրդային Միության հանրապետությունների բանակների սպառազինության վրա։ Վարշավայի պայմանագրի նախկին անդամ որոշ պետություններում նույնպես մնացել է Տ-12 հակատանկային հրանոթների զգալի քանակ։
Ռուսաստանի զինված ուժերն ունեն ավելի քան 6 000 նման թնդանոթներ։ Չնայած ներկայում Ռուսաստանում այդ թնդանոթները հանվել են արտադրությունից, դրանց թողարկումը շարունակում է չինական «Նորինկո» ընկերությունը, որը արտահանում է որպես Տիպ-73։
2013 թվականի օգոստոսի 27-ին Տ-12-ից կրակոցով մարվել է Յամալի Սամբուրգի հանքավայրի ցայտաղբյուրային հրդեհը[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.