քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Վրեժ Վարանցովի Մարկոսյան (մարտի 15, 1950[1], Ապարան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 12, 2023[2]), Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր։
Վրեժ Մարկոսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1950[1] |
Ծննդավայր | Ապարան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 12, 2023[2] (72 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1972) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ |
Վրեժ Մարկոսյանը ծնվել է 1950 թվականի մարտի 15-ին Ապարանում[4]։ 1973-1974 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1972 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը։ Տնտեսագետ-հաշվապահ։
1972-1973 թվականներին ՀԽՍՀ ֆինանսների մինիստրությունում աշխատել է վերահսկիչ։ 1974-1976 թվականներին եղել է ՀԽՍՀ ՆԳ մինիստրության Ապարանի ՆԳ բաժնի ավագ օպերտեսուչ։ 1976-1991 թվականներին ՀԿԿ կենտկոմի հրատարակչությունում աշխատել է ապրանքագետ, մատակարարման բաժնի պետ, տպարանի տնօրեն, հրատարակչության տնօրեն։ 1997-2012 թվականներին եղել է «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ գլխավոր տնօրեն։ 2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 14 ընտրատարածքից[5]։
Ամուսնացած է, ունի մեկ զավակ
2006 թվականին Պարգևատրվել է Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանով, 2007 թվականին՝ Թեքեյան մշակութային կենտրոնի «Ադամանդակուռ Արարատ» շքանշանով, 2010 թվականին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.