Վրացական ինքնաթիռների ոչնչացումը Սուխումում
From Wikipedia, the free encyclopedia
Վրացական ինքնաթիռների ոչնչացումը Սուխումում, ռազմական գործողություն, որը տեղի է ունեցել 1993 թվականի սեպտեմբերի 20-ից 23-ը Սուխում քաղաքում Վրաստանի և Աբխազիայի զինված ուժերի միջև։ Այն հանդիսանում է 1992-1993 թվականներին տեղի ունեցած վրաց-աբխազական հակամարտության ընթացքում՝ այսպես կոչված Սուխումի համար երրորդ ճակատամարտի շրջանակներում։ Աբխազական զինված ուժերին հաջողվեց փակել ցամաքային բոլոր ուղիները, որոնցով Սուխումում շրջափակման մեջ գտնվող վրացական զորքերին մատակարարվում էր անհրաժեշտ միջոցներ՝ զենք-զինամթերք, սնունդ, այլ բեռներ[1]։
Վրացական ինքնաթիռների ոչնչացումը Սուխումում | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Վրաց-աբխազական հակամարտություն (1992-1993) | |||||||||
65001 բորտային համարն ունեցող Տու-134A այրվող ինքնաթիռը Սուխումի Բաբուշարա օդանավակայանում | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Աբխազիա | Վրաստան |
Ստեղծված իրավիճակում Վրաստանի կառավարությունը շրջափակման մեջ գտնվող իր զորքերին աջակցելու նպատակով սկսեց օգտագործել Սուխումի դեռևս իր վերահսկողության տակ գտնվող Բաբուշարա օդանավակայանը՝ ներգրավելով նաև քաղաքացիական ինքնաթիռներ։ Ի պատասխան այդ քայլի՝ աբխազական զինված ստորաբաժանումները սկսեցին գրոհել վրացական ինքնաթիռները։ Հիմնականում հարվածները լինում էին ծովի կողմից, երբ ինքնաթիռները վայրէջք էին կատարում։ Հայտնի է, որ նշված ժամանակահատվածում ոչնչացվել է վրացական «Transair Georgia» և «ORBI Georgian Airways» ընկերությունների 5 ինքնաթիռ[1][2][3]։