![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/53/Thomas_Woodrow_Wilson%252C_Harris_%2526_Ewing_bw_photo_portrait%252C_1919.jpg/640px-Thomas_Woodrow_Wilson%252C_Harris_%2526_Ewing_bw_photo_portrait%252C_1919.jpg&w=640&q=50)
Վուդրո Վիլսոնի 14 կետեր
From Wikipedia, the free encyclopedia
Վուդրո Վիլսոնի 14 կետեր (14 Points of Woodrow Wilson) կամ «Ուղերձ Կոնգրեսին, որը հայտարարում է Միացյալ Նահանգների պատերազմի նպատակներն ու խաղաղության պայմանները» (Address to Congress, Stating the War Aims and Peace Terms of the United States), 1918 թվականի հունվարի 8-ին Կոնգրեսի համատեղ նիստին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի ներկայացրած ուղերձ, որտեղ շարադրված էին ԱՄՆ բարձրագույն իշխանավորի և արտաքին քաղաքականության համար անմիջական պատասխանատուի հայացքները հետպատերազմյան (Առաջին համաշխարհային պատերազմ) աշխարհակարգի վերաբերյալ։ Այն մինչ օրս ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնարար փաստաթղթերից է[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/53/Thomas_Woodrow_Wilson%2C_Harris_%26_Ewing_bw_photo_portrait%2C_1919.jpg/640px-Thomas_Woodrow_Wilson%2C_Harris_%26_Ewing_bw_photo_portrait%2C_1919.jpg)
Իր «14 կետեր» ծրագրով Վիլսոնը էապես պայմանավորեց Առաջին համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ի համաշխարհային տերություն դառնալու իրողությունը։ 14 սկզբունքներից բաղկացած այս «խաղաղության ծրագիրը» իր պարզությամբ և մեծահոգությամբ գրավեց եվրոպական հասարակական կարծիքի աջակցությունը։ Այստեղ նոր աշխարհակարգի կառուցման համապատկերում ժողովրդավարության անվտանգությունն ապահովելու համար Վուդրո Վիլսոնը առաջադրում էր «կոլեկտիվ անվտանգության» սկզբունքը։ Դրա իրականացմանն էլ պետք է միտված լիներ «Ազգերի Լիգա» համաշխարհային կազմակերպության գործունեությունը։ Ըստ էության Վիլսոնի գաղափարները պետք է վերածվեին ինստիտուտների՝ համարժեք համաշխարհային կառավարության, որին ամերիկյան ժողովուրդը, հասարակական և քաղաքական միտքը դեռևս պատրաստ չէր[2]։