Վիքիպեդիա:Շաբաթվա հոդված/Կանոնակարգ
From Wikipedia, the free encyclopedia
«Շաբաթվա հոդված» նախագծի նպատակն է Գլխավոր էջում ամեն շաբաթ ներկայացնել հետաքրքիր և ուշագրավ մի հոդված։ Այստեղ կարևոր է, որ հոդվածը ունենա բավարար որակ, լինի բովանդակալից և ներկայացնի այնպիսի թեմա, որը հետաքրքություն կառաջացնի այցելուների մոտ Վիքիպեդիա հանրագիտարանի բովանդակության նկատմամբ։
«Շաբաթվա հոդված» նախագիծ Գլխավոր էջ • Չափանիշներ • Կանոնակարգ • Թեկնածուներ • Արխիվ |
Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերից և ուղեցույցներից մեկն է, որի նպատակն է օգնել Վիքիպեդիայի համայնքին գործելու համաձայնեցված կերպով՝ ըստ քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների։ Ուստի կարևոր է էջում փոփոխություն անելուց առաջ խորհրդակցել քննարկման էջում կամ Խորհրդարանում։ |
|
Կանոնակարգն ուժի մեջ է | 2020 թվականի սեպտեմբերի 13-ից |
Նախագիծը համագործակցության հարթակ է. պետք է ոչ միայն ամեն շաբաթ նոր հոդված ընտրել, այլև՝ յուրաքանչյուր ընտրություն առիթ է հոդվածի բովանդակությունը շտկելու և համալրելու համար։ Եթե ինքներդ հանդիպել եք հետաքրքիր հոդված, ապա սեղմեք այստեղ՝ այն «թեկնածու» առաջարկելու համար։