Վիքիակումբ
From Wikipedia, the free encyclopedia
Վիքիակումբ, «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության կրթական ծրագրերի շրջանակներում իրականացվող հեղինակային նախագիծ։ Հայաստանի և Արցախի տարբեր բնակավայրերում գործել է «Վիքիմեդիա Հայաստանի» հիմնադրած երկու տասնյակից ավելի վիքիակումբ[1]։ Ներկայումս Հայաստանի տարածքում գործում է յոթ վիքիակումբ։
2016 թվականին Վիքիակումբ նախագիծը «Վիքիմանիա» համաժողովի ժամանակ ճանաչվել է «Տարվա ամենացնցող նախագիծ» (անգլ.՝ The Coolest Project)[2][3]: