Վիտտորիո Էմանուելեի կամուրջ II
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Վիտտորիո Էմանուելեի կամուրջ II (իտալ.՝ Ponte Vittorio Emanuele II), կամուրջ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Հատում է Տիբեր գետը։ Կապում է Պոնտե շրջանի Պաոլի հրապարակը, Բորգո շրջանն ու Վատիկանը[2]։
Վիտտորիո Էմանուելեի կամուրջ II Ponte Vittorio Emanuele II | |
---|---|
Անունով | Վիկտոր Էմանուիլ II |
Երկիր | Իտալիա |
Տեղանք | Հռոմ |
Տեսակ | կամարավոր կամուրջ |
Նյութ | տրավերտին |
Հատում է | Տիբեր |
Ճարտարապետ | Էննիո դե Ռոսսի |
Երկարություն | 110 մ |
Լայնություն | 20 մ |
Շինարարության սկիզբ | 1886 |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
Վիտտորիո Էմանուելեի կամուրջը կառուցվել է 1886 թվականին, ճարտարապետ Էննիո դե Ռոսսիի նախագծով։ Սակայն շինարարությունը հետաձգվում է, և բացումը տեղի է ունենում 1911 թվականին։ Կամուրջը միացնում է պատմական Հռոմի կենտրոնը Բորգո շրջանին և Վատիկանին։ Կամրջի մոտ դեռևս տեսանելի են Ներոնի կամրջի մնացորդները[3]։ Կամուրջը կրում է Վիկտոր Էմանուիլ II թագավորի անունը։ Կամուրջը կառուցվել է Իտալիայի թագավորության և Հռոմի վերամիավորման հիսնամյակի առթիվ։ Այն իրենից ներկայացնում է եռակամար կամուրջ, որի երկարությունը կազմում է 108 մետր։ Յուրաքանչյուր ծայրում, բարձր պատվանդանների վրա վեր են խոյանում վիթխարի բրոնզե թևավոր Վիկտորիա աստվածուհիներ (հաղթանակի աստվածուհիներ), իսկ կամրջի հիմքերի վրա կանգնեցված են հսկայական տրավերտինե արձանախմբեր[4]։
Վիտտորիո Էմանուելեի կամուրջ II կարելի է հասնել Հռոմի մետրոպոլիտենի A գծի Օտտավիանո կայարանից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.