Վիտամին C
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
C վիտաինի ազդեցությունը օրգանիզմի վրա՝ ամրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։ Կա քաղցր պղպեղ, ցիտրուսային մրգեր, կիվի, բրոկոլլի և այլ սննդամթերքներում։
Վիտամին C | |
---|---|
Քիմիական բանաձև | C₆H₈O₆ |
Մոլային զանգված | 2,9E−25 կիլոգրամ գ/մոլ |
Հալման ջերմաստիճան | 192 °C[1] °C |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 50-81-7 |
PubChem | 54670067 |
EINECS համար | 200-066-2 |
SMILES | OC[CH](O)[CH]1OC(=O)C(=C1O)O |
ЕС | 200-066-2 |
ChEBI | 10189562 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Վիտամին C, L-ասկորբինաթթու կամ ասկորբինաթթու, ջրալույծ վիտամին է, որը հայտնաբերված է տարբեր սննդամթերքներում ու կիրառվում է որպես դեղահաբեր[2]։ Օգտագործվում է լնդախտի կանխարգելման ու բուժման նպատակով[2]։ Ասկորբինաթթուն էսենցիալ վիտամին է, մասնակցում է օրգանիզմի հյուսվածքների ռեգեներացիային ու մի շարք նյարդամիջնորդանյութերի սինթեզի ֆերմենտների համար կոֆերմենտ է[2][3] : Բացի այդ, կենսագործունեությունն ապահովող մի շարք ֆերմենտների համար նույնպես ծառայում է որպես կոֆերմենտ, մասնավորապես իմունային համակարգի[3][4]։ Կարևորագույն ֆունկցիաներից է հակաօքսիդանտային ֆունկցիան[5]։
Ներկայումս որևէ հստակ ապացույցներ չկան ասկորբինաթթվի օգտագործման շնորհիվ մրսածությունը կանխարգելելու վերաբերյալ[5][6]։ Միևնույն ժամանակ հաստատված է, որ վիտամինի կանոնավոր օգտագործումը բերում է հիվանդների շուտ ապաքինմանը[7]:Կան տեսակետներ, որոնց համաձայն վիտամինի կանոնավոր օգտագործումը,իմուն համակարգի խթանման ճանապարհով, կարող է նվազեցնել քաղցկեղի, սրտանոթային հիվանդությունների և մտավոր հետամնացության ռիսկերը[8][9]։ Օգտագործվում է ներքին ընդունման ու ներարկման եղանակներով[2]։
Վիտամին C-ն օրգանիզմի կողմից բավականին բարձր ընկալունակություն ունի[2]։ Վերջինիս բարձր չափաբաժիններով օգտագործումը բերում է աղեստամոքսային համակարգի ֆունկցիայի խաթարման, գլխացավերի, անքնության, մաշկի կարմրության[2][10]։ Նորմալ չափաքանակներն ապահով են հղիության ընթացքում[11]։ ԱՄՆ-ի բժշկական ինստիտուստը խորհուրդ չի տալիս վիտամինի մեծաքանակ օգտագործումը[3]։
Վիտամին C-ն հայտնաբերվել է 1912 թվականին, անջատվել՝ 1928 թվականին, և 1933 թվականին եղել է առաջին վիտամինը, որը կարողացել են սինթեզել մարդու օրգանիզմից դուրս[12]։ Համաշխարհային առողջապահական կազմակերպության բնորոշմամբ վիտամին C-ն դասվել է որպես ամենաանվտանգ ու արդյունավետ դեղամիջոցների շարքին, որոնք անհրաժեշտ են առողջապահական համակարգում[13]։ Ասկորբինաթթուն դեղատներում բավականին մատչելի ու հասանելի է, տրվում է առանց կամ դեղատոմսով[2][14][15]։ Ասկորբինաթթվի հայտնաբերման համար Նոբելյան մրցանակներ են շնորհվել Ալբերտ Ցզենտ- Գյորգիին ու Վալտեր Նորման Հավորֆին 1937 թվականին ֆիզիոլոգիայի և բժշկության, ինչպես նաև քիմիայի բնագավառներում, համապատասխանաբար[16][17]։ Աղբյուրներ են՝ բրուսելյան կաղամբը, բրոկոլին, ցիտրուսային մրգերը, կիվին, հում կարմիր պղպեղը, ելակը[5]։ Մթերքների ջերմաստիճանային մշակումն ու երկար ժամանակ պահպանումը բերում է վիտամինի օքսիդացման[5]։