Վիտամին B12 անբավարարություն
From Wikipedia, the free encyclopedia
Վիտամին B12 անբավարարություն, հայտնի է նաև որպես կոբալամինային անբավարարություն, ախտաբանական վիճակ, որն առաջանում է արյան մեջ վիտամին B12-ի պակասորդի հետևանքով[2]։ Թեթև դեպքերում հիվանդները գանգատվում են գերհոգնածությունից, իսկ արյան մեջ հայտնաբերվում է էրիթրոցիտների քանակի նվազում (անեմիա)[3]։ Չափավոր անբավարարության դեպքում առաջանում է լեզվի բորբոքում՝ գլոսիտ, և առաջանում են նյարդաբանական ախտանիշներ, ներառյալ` զգացողության խանգարումներ՝ ծակծկոցի զգացում։ Ծանր անբավարարության դեպքում խանգարվում է սրտի աշխատանքը և խորանում նյարդաբանական ախտանիշները[3]։ Նյարդաբանական ախտանիշները ներառում են ռեֆլեքսների փոփոխություն, մկանային թուլություն, հիշողության վատացում, համազգայնության նվազում, ծայրահեղ դեպքերում փսիխոզ[3]։ Երբեմն, հնարավոր է անցողիկ անպտղություն[3][4]։ Մանկահասակ երեխաների դեպքում ախտանիշերը ներառում են աճի և զարգացման դանդաղում, շարժողական դժվարություններ[5]։ Առանց ժամանակին բուժման որոշ ախտանիշներ կարող են դառնալ մշտական[6]։
Վիտամին B12 անբավարարություն | |
---|---|
Տեսակ | ֆիզիկալ նշան և հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | սակավարյունություն[1], hyperpigmentation?[1], Լեզվաբորբ[1], Օստեոպորոզ[1], կարդիոմիոպաթիա[1], cognitive dysfunction?[1], memory loss?[1] և գիտակցության կորուստ[1] |
Բժշկական մասնագիտություն | էնդոկրինոլոգիա |
ՀՄԴ-9 | 266.2 |
ՀՄԴ-10 | E53.8 |
Vitamin B12 deficiency Վիքիպահեստում |
Հաճախ հանդիպող պատճառ է ստամոքսաղիքային տրակտից ներծծման խանգարումը, սննդային անբավարարությունը և օրգանիզմի կողմից բարձր պահանջարկը[3]։ Ներծծման խանգարման պատճառներն են վիտամին B12 դեֆիցիտային սակավարյունությունը, ստամոքսի մասնահատումը, խրոնիկական պանկրեատիտը, աղիքային մակաբույծները և որոշ գենետիկական հիվանդություններ[3]։ Սննդային անբավարարություն հաճախ առաջանում է բուսակերության և թերսնուցման դեպքում[3][7]։ Վիտամին B12-ի բարձր պահանջարկ ունեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ և հոմոլիզ ունեցող անձիք[3]։ Մեթիլմալոնաթթվի բարձր մակարդակը նույնպես վկայում է վիտամին B12-ի անբավարարության մասին[5]։ Մեգալոբլաստային անեմիան այս դեպքում հանդիպում է հաճախ, բայց ոչ միշտ[5]։
Բուժումը կատարվում վիտամին B12-ի միջոցով, որը ներմուծում են բերանացի կամ ներարկման ձևով, սկզբնական շրջանում սկսում են բարձր դեղաչափով, այնուհետև ցածր դեղաչափի հաճախակի նշանակմամբ[8]։ Եթե հայտնաբերվել է վիտամինային անբավարարության դարձելի պատճառ, ապա այն պետք է շտկվի[9]։ Եթե պատճառը անդարձելի է կամ պատճառը հայտնաբերված չէ սովորաբար նշանակվում է վիտամին B12 ամբողջ կյանքի համար[10]։ Վիտամինային անբավարարությունը կարելի է կանխարգելել սննդային հավելումների միջոցով։ Այն հատկապես խորհուրդ է տրվում բուսակերներին և հղիներին, թև անվտանգ է նաև ուրիշների համար[5]։ Վիտամին B12-ի գերդոզավորումը քիչ հավանական է[5]։
ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում Վիտամին B12 անբավարարություն հանդիպում է մինչև 60 տարեկան բնակչության 6%-ի մոտ, և 20% 60 տարեկանից բարձրերի մոտ[3]։ Լատինական Ամերիկայում տարածվածությունը կազմում է 40%, իսկ Աֆրիկյան և Ասիական որոշ շրջաններում այն կազմում է մինչև 80%[3]։