Վիչենցա (իտալ. Vicenza, վենետերեն գրվում է նաև Vicenzsa կամ Vicensa[1]), քաղաք Իտալիայի, Վենետո մարզում, հանդիսանում է համանուն շրջանի վարչական կենտրոնը[2],ինչպես նաև կաթոլիկ եկեղեցու թեմի առաջնորդ եպիսկոպոսի նստավայր։ Հռչակվել է որպես ոսկյա զարդեղենի համաշխարհային մայրաքաղաքներից մեկը, ինչպես նաև՝ իբրև Պալլադիոյի քաղաք (Citta del Palladio), քանի որ 16-րդ դարի մեծահամբավ ճարտարապետի նախագծերի հիման վրա կառուցված բազմաթիվ շինություններ կան այստեղ։ Վիչենցան Իտալիայի Վենետո մարզի արդյունաբերական, մշակութային, զբոսաշրջային կենտրոններից է։ Նրա պատմական կենտրոնը 1994 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Դրանից երկու տարի անց այդ ցանկում ընդգրկվել են նաև Պալլադիոյի նախագծերով կառուցված վիլլաները[3]։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Փակել
Վիչենցայի բնակչության թվաքանակը 2018 թվականի հունվարի 1-ի տվյալներով եղել է 113 946[4] (արվարձանների հետ միասին այդ ցուցանիշը կազմել է 227 226): Քաղաքի հովանավորն է համարվում Վիսենտե Սարագոսցին։ Քաղաքի տոնը նշվում է սեպտեմբերի 8-ին։