From Wikipedia, the free encyclopedia
Վինձորի համալսարան (անգլ.՝ University of Windsor), կանադական բարձրագույն ուսումնական հաստատություն Վինձոր քաղաքում (Օնտարիո նահանգ)։ Համալսարանը հիմնվել է 1963 թվականին՝ իր մեջ ներառելով նաև կառուցվածքի մեջ նախօրոք ստեղծված Համբարձման կաթոլիկ համալսարանը։ Վինձորի համալսարանի ուսանողների քանակը 140 կրթական ծրագրերում հասնում է 16 հազարի, որոնցից շուրջ 12 հազարը գտնվում են ակադեմիական առաջին աստիճանում։
1857 թվականին վինձորյան ծխական քահանա Պիեր Պուանտը հիմնադրում է Համբարձման քոլեջը (անգլ.՝ Assumption College), որի նպատակն էր ուսանել հումանիտար կարգապահություն։ 1858 թվականին ձևակերպվեց քոլեջի կանոնադրությունը։ 1919 թվականին քոլեջի ղեկավարումն իրականացվում էր տարբեր կաթոլիկ կազմակերպությունների կողմից, իսկ նրա ծրագիրը հիմնականում կազմված էր կուրսերից, որոնք ուղղված էին ապագա սեմինարիստներին նախապատրաստելու համար[11]։
1919 թվականին Համբարձման Քոլեջը դարձավ Լոնդոնի Արևմտյան համալսարանի մասնաճյուղը․ այդ կարգավիճակն այն պահպանում էր մինչև 1953 թվականը[11], երբ այն ստանում է առանձին համալսարանի կարգավիճակ։ 1954 թվականին Համբարձման Քոլեջը ստանում է լիարժեք անդամակցության իրավունք է ստանում Կանադայի ազգային համալսարանների կոնֆերանսին, Օնտարիոյի համալսարանական կրթության խորհրդին և Բրիտանական ասոցիացիայի ընկերակցությանը[12]։ 1956 թվականին քոլեջը ձևափոխվում է Համբարձման համալսարանի՝ միանալով Էսեքս քոլեջին, որն իրականացնում էր կրթությունն այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են մաթեմատիկան, ֆիզիկան, կենսաբանությունը, քույրական գործը և բիզնես կառավարումը։ 1962 թվականին Համբարձման համալսարանին է միացել Սուրբ անունների կանանց քոլեջը, որը կիսում էր վերջինիս հետ շենքի տարածքը սկսած 1950 թվականից։ 1963 և 1964 թվականներին նրա կառուցվածքին որպես մասնաճյուղեր միացան Սուրբ Փրկչի համալսարանը, Քենթերբերի և Յոնա քոլեջները[11]։ Քենթերբերի քոլեջը դարձավ աշխարհի առաջին անգլիական քոլեջը[12]։
Վինձորի համալսարանը առաջարկում է 140 կրթական ծրագիր հետևյալ ֆակուլտետների շրջանակներում[11].
Համալսարանի հիմնական կամպուսի տարածքը կազմում է 51 հա։ 2012 թվականին Վինձորի կենտրոնում բացվեց համալսարանի նոր մասնաճյուղ՝ Ինժեներային ինովացիաների կենտրոն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.