Վինթերլյուդիա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Վինթերլյուդիա (անգլ.՝ Winterlude, ֆր.՝ Bal de neige), ամենամյա ձմեռային փառատոն, որն անցկացվում է Կանադայի մայրաքաղաք Օտտավայում (Օնտարիա նահանգ) և Գատինո քաղաքում (Քվեբեկ գավառ)։
Վինթերլյուդիա | |
---|---|
Տեսակ | փառատոն |
Երկիր | Կանադա |
Առաջինը | 1979 |
canada.ca/en/canadian-heritage/campaigns/winterlude.html | |
Winterlude Վիքիպահեստում |
Վինթերլյուդիան անցկացվում է 1979 թվականից ցայսօր Կանադայի մայրաքաղաքային ծառայությունների կողմից։ Այն Օտտավայի գլխավոր տեսարժան վայրերից է, որն ամեն տարի գրավում է հարյուր հազարավոր զբոսաշրջիկների ուշադրությունը[1]։
Վինթերլյուդիան հսկայական բազմակողմանի միջոցառում է, որը ներառում է չմշկասահք, շոու սառույցի վրա, ձյունե և սառցե քանդակների մրցույթներ տարբեր մարզերից եկած մասնակիցների միջև, համերգներ, սառցե տներ և այլն։
Վինթերլյուդիան հատկապես հայտնի է հսկայական սառցադաշտով (Երկարությունը 7 կմ), որը գտնվում է Ռիդո ջրանցքի վրա։ Այն մաքրվում է և հարմարեցվում չմշկասահքի և երաժշտական համերգների համար։ Երկար տարիներ Ռիդո ջրանցքի սահադաշտը համարվում էր աշխարհում ամենաերկարը և միայն վերջերս զիջել է այդ տիտղոսը Վինիպեգի Ֆորքս շրջանին։
Վինթերլյուդիայի անցկացման հիմնական վայրերից են՝
Փառատոնի այլ իրադարձություններից են Օտտավայի թանգարանների հատուկ ցուցահանդեսները, Բայուորդ շուկայում տեղի ունեցած իրադարձությունները, լեռնադահուկային մրցաշարերը Գատինո այգիում։
Վինթերլյուդիան սովորաբար անցկացվում է փետրվարի առաջին հանգստյան օրերին։ Որոշ փոքր միջոցառումներ անցկացվում են երկուշաբթիից հինգշաբթի, առաջին և երկրորդ շաբաթվա ընթացքում։ Այս ընթացքում սահադաշտը համեմատաբար ավելի ազատ է, հանգստյան օրերին այստեղ լինում են մոտ հարյուր հազար այցելու։ Սահադաշտի հարակից հանդերձարանները և խորտկարանները բաց են ողջ շաբաթվա ընթացքում։
Օտտավայում եղանակը շատ դժվար է կանխագուշակել, և հաճախ տաք եղանակը ձախողում է Վինթերլյուդիայի ընթացքը։ Սահադաշտի նորմալ շահագործման համար պահանջվում է մինուս 10 °C-ից ոչ բարձր ջերմաստիճան։ Ջրանցքի վրա սահադաշտը ավելի երկար է գործում, քան Վինթերլյուդիա փառատոնը` մեկ կամ երկու և ավելի ամիսներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.