Վիկտորինա Մյուրան
ֆրանսիացի նկարչուհի From Wikipedia, the free encyclopedia
Վիկտորինա Լուիզա Մյուրան (ֆր.՝ Victorine Louise Meurent, փետրվարի 18, 1844[1], former 6th arrondissement of Paris, Փարիզ - մարտի 17, 1927[2], Կոլոմբ), ֆրանսիացի նկարչուհի և երաժշտուհի։
Վիկտորինա Մյուրան ֆր.՝ Victorine Meurent | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 18, 1844[1] |
Ծննդավայր | former 6th arrondissement of Paris, Փարիզ |
Մահացել է | մարտի 17, 1927[2] (83 տարեկան) |
Մահվան վայր | Կոլոմբ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի և բնորդ |
Victorine Meurent Վիքիպահեստում |
Էդուարդ Մանեի սիրելի բնորդուհին։
Կենսագրություն
Վիկտորինա Լուիզա Մյուրանը ծնվել է փորագրիչներ Ժանա Լու Էթենա Մյորենի և Թերեզա Լյուզի ընտանիքում, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Նրա մորեղբայրը քանդակագործ էր։ Մյուրոնը շատ լավ նվագում էր կիթառ, նա իր տաղանդով հանդես էր գալիս սրճարաններում, դասավանդում էր երաժշտություն և այդպիսով գումար էր վաստակում ապրելու համար։ Այս փաստերից բացի, Վիկտորինա Լուիզա Մյուրանի երիտասարդական տարիներից մեզ քիչ բան է հայտնի։ Վոլլար Ամբրուազը նկարագրել է նրան որպես քմահաճ էակ, ով խոսում էր Փարիզի փողոցային կանանց նման։ Դեկտեմբերի 1861-ից մինչև հունվարի 1863 թվականները նա աշխատել է որպես մոդել` Թոմ Քությեի արվեստագետի ստուդիայում։ Էդուարդ Մանեն նրա հետ ծանոթացել է 1862 թվականին, երբ նա ընդամենը 18 տարեկան էր։ Մինչև 1875 թվականը Վիկտորինան որպես բնորդուհի է ներկայացվել բազմաթիվ կտավներում, այդ թվում` «Փողոցային երգչուհի», «Նախաճաշ խոտի վրա», «Օլիմպիա» «Երկաթուղի» գլուխգործոցների համար։ Նա բնորդուհի է եղել նաև Էդգար Դեգայի համար։ Ամերիկյան ճամփորդությունից հետո Վիկտորինա Լուիզա Մյուրանը սկսեց նկարչական դասեր վերցնել և արդեն 1885 թվականին Փարիզյան սալոնում ներկայացրեց իր ինքնանկարը։ Նրա այլ հայտնի գործերից են «Նյուրնբերգի բնակչուհին 16-րդ դարում» (Սալոն, 1879 թվական) և «Ծաղկազարդի կիրակի» (Սալոն, 1885 թվական)։ Վերջին նկարիչը, ում համար 1890 թվականին Վիկտորինան որպես բնորդուհի է ծառայել, եղել է Նորբեր Գոնետը։ Հետագայում նա սկսեց ալկոհոլի նկատմամբ թուլություն զգալ, սկսեց սիրային փոխհարաբերություններ մոդել Մարի Փելլեգրիի հետ, ինչի մասին գրել է Մանեի ընկեր Ջորջ Մուրն իր «Իմ մահացած կյանքի հիշողությունները» (1906 թվական) վեպում։ Սկզբում նա մուրացկանությամբ է զբաղվում սրճարաններում և բարերում, այնուհետև ձեռք է բերում մի կապիկ և որպես la vielle au singe (պառավը կապիկի հետ) մուրացկանի հագուստով փողոցում կիթառ նվագելով գումար է մուրացել։ Որոշ ժամանակ նա մոր հետ ապրում է Ասնիերես-Սու-Սինում, մինչև 1898 թվականին հանդիպում է Մարի Դուֆուրին։ Նրա հետ նա տեղափոխվում է Փարիզի Կոլոմբ արվարձան, որտեղ նա մահանում է ծեր տարիքում։
Ժառանգություն
Նրա նկարների և ստեղծագործությունների մեծ մասն այսօր համարվում է կորսված, բայց 2004 թվականին նկարներից մեկը հայտնաբերվել է և այժմ գտնվում է Կոլոմբի պատմական թանգարանում։
Պատկերասրահ
- Փողոցային երգչուհի, 1862, Գեղեցիկ արվեստների թանգարան, Բոսթոն
- Օրիորդ Վիկտորինան ցլամարտիկի համազգեստով, 1862, Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք)
- Թութակով կինը, 1866, Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք)
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.