բելգիացի ճարտարապետ, դիզայներ From Wikipedia, the free encyclopedia
Վիկտոր Օրտա (ֆր.՝ Victor Horta, հունվարի 6, 1861[1][2][3][…], Գենտ, Բելգիա[1][4] - սեպտեմբերի 8, 1947[1][3][5][…], Բրյուսել, Բելգիա[1][4] ), բելգիացի ճարտարապետ, ճարտարապետության մեջ մոդեռնի (Art Nouveau) հիմնադիրներից։ Օրտայի աշխատանքներից՝ 4 բրյուսելյան տներ, ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Վիկտոր Օրտա հոլ.՝ Victor Petrus Horta | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1861[1][2][3][…] |
Ծննդավայր | Գենտ, Բելգիա[1][4] |
Մահացել է | սեպտեմբերի 8, 1947[1][3][5][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Բրյուսել, Բելգիա[1][4] |
Գերեզման | Ixelles Cemetery |
Քաղաքացիություն | Բելգիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Երկեր | Hôtel Tassel?, Hôtel Solvay?, Hôtel van Eetvelde?, House & Atelier Horta?, Palace of Fine Arts? և Maison du Peuple? |
Մասնագիտություն | ճարտարապետ, դիզայներ, քաղաքաշինարար, ուսուցիչ և general contractor |
Ամուսին | Pauline Heyse? և Julia Carlsson? |
Ծնողներ | հայր՝ Pierre Horta?, մայր՝ Henriette Coppieters? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Marguerite Horta? և Simonne Horta? |
Ստորագրություն | |
Victor Horta Վիքիպահեստում |
Վիկտոր Օրտան ծնվել և մեծացել է Գենտում, պատանեկության ժամանակ գնացել է Փարիզ, աշխատել է որպես դեկորատոր, անցել է կիրառական տեխնոլոգիաների և գործերի պրակտիկա։ 1880 թվականին հոր մահից հետո վերադարձել է Բելգիա, և սովորել բրյուսելյան Արվեստի Ակադեմիայում։ Ալֆոնս Բալան՝ Լեոպոլդ 2-րդ թագավորի ճարտարապետը, Օրտային վերցրեց թագավորական պալատի հովանու տակ, որի շնորհիվ նա պողպատյա հիմնակմախքներով աշխատելու փորձ ձեռք բերեց։ 1885 թվականի Օրտան իր գործունեությունը սկսեց եռամասային տների կառուցումով, այնուհետև նախընտրեց աշխատել հասարակական շենքերում։ 1888 թվականին ընդգրկվեց Բելգիայի արևելյան հայտնի մասսոնական ժողովարան՝ «Բարեգործական ընկերություն»[6]։ Նոր արվեստի առաջին ցուցադրության ազդեցության տակ 1892 թվականին Օրտան մոդեռնի նկարիչների գրաֆիկը փոխանցեց քարի վրա, կառուցելով պրոֆեսոր Էմիլյա Տասսելյայի տունը։ Տասելյայի տունը (1893 թ.) համարվում է մոդեռնի ոճով կառուցված աշխարհում առաջին կառույցը։ Լինելով փառքի գագաթնակետին՝ Օրտան կառուցեց Օտրիկի տունը՝ Սխարբեկում, վան Էտվելդի բրյուսելյան տունը, և իր սեփականը՝ Օրտայի թանգարանը։ Պողպատյա հիմնակմախքներ օգտագործելով և հին արվեստի շինծու գծերը ատիճանաբար ավելի ռացիոնալով փոխարինելով՝ Օրտան կառուցում է Ազգային տունը (1897 թ. հանձնվեց 1850 թ.):
Գերմանացիների կողմից Բելգիան օկուպացնելու ընթացքում Օրտան ապրել է Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Վերադառնալով Բրյուել՝ նա շարունակեց իր ակտիվ գործունեությունը, Բրյուսելում կառուցեց Արվեստի պալատ, Տուրնում ՝գեղեցիկ արվեստների թանգարան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.