From Wikipedia, the free encyclopedia
Վիկտոր Վերնիկոս Յորգենսեն (հունարեն՝ Βίκτορ Βερνίκος Γιούργκενσεν, հոկտեմբերի 23, 2006[2], Աթենք, Հունաստան[3]), Հույն-դանիացի երգիչ և երգահան։ Հունաստանի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում «What They Say» («Ինչ են ասում») երգով[4]։
Վիկտոր Վերնիկոս հուն․՝ Βίκτωρ Βερνίκος[1] | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 23, 2006[2] (17 տարեկան) |
Ծննդավայր | Աթենք, Հունաստան[3] |
Քաղաքացիություն | Հունաստան |
Մայրենի լեզու | հունարեն |
Մասնագիտություն | երգիչ և երգերի հեղինակ |
Victor Vernicos Վիքիպահեստում |
Վիկտոր Վերնիկոսը ծնվել է 2006 թվականի հոկտեմբերին Աթենքում՝ դանիացի հոր և հույն մորից։ Սկսել է դաշնամուրի դասերի հաճախել չորս տարեկանում, երգել ութ տարեկանում, կիթառ նվագել՝ տասը տարեկանում։ Նա սկսել է սեփական երգերը գրել տասնմեկ տարեկանից և 2021 թվականից արտադրում է իր երաժշտությունը։ 2021 թվականին Վերնիկոսն առաջին անգամ թողարկել է մի երգ, որը գրվել և արտադրվել է ամբողջությամբ իր կողմից[4][5][6]։
2022 թվականին Վերնիկոսը հայտարարել է, որ ներկայացրել է հունական ERT Հանրային հեռուստաընկերությանը երգ՝ որպես Եվրատեսիլ 2023 երգի մրցույթի հնարավոր հայտ[7]։ 2022 թվականի դեկտեմբերի 28-ին հայտարավել է, որ նրա «What They Say» երգը լավագույն յոթ երգերի ցանկանում է[8]։ Հետագայում երգը ընդգրկվել է վերջին թեկնածուների եռյակում[9][10]։ 2023 թվականի հունվարի 30-ին ERT-ն հայտարարել է, որ Վերնիկոսն ընտրվել է Հունաստանի ներկայացուցիչ Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում[11]։ Վիկտորը Եվրատեսիլ երգի մրցույթում Հունաստանը ներկայացնող ամենաերիտասարդ արտիստն է։ Ելույթ է ունեցել երկրորդ կիսաեզրափակչում, սակայն չի անցել եզրափակչի գրավելով 13-րդ հորիզոնականը՝ 14 միավորով[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.