ֆրանսիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Վիկտոր Վազարելի (ֆր.՝ Victor Vasarely, ապրիլի 9, 1906[1][2], Պեչ, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[3][4] - մարտի 15, 1997[5][6][7][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, ի ծնե անունը՝ Դյոժյո Վաշարեյի, հունգ.՝ Vásárhelyi Győző), հունգարացի արվեստագետ, կարճ ժամանակ տարածում ստացած տեղաշարժման արվեստի առաջնորդն ու «նախահայրը»[9]։
Վիկտոր Վազարելի ֆր.՝ Victor Vasarely | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 9, 1906[1][2] |
Ծննդավայր | Պեչ, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[3][4] |
Մահացել է | մարտի 15, 1997[5][6][7][…] (90 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ |
Քաղաքացիություն | Հունգարիա և Ֆրանսիա |
Մայրենի լեզու | հունգարերեն |
Կրթություն | Բուդապեշտի համալսարան |
Մասնագիտություն | նկարիչ, վիզուալ արտիստ, քանդակագործ, դիզայներ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող և նկարազարդող |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Jean-Pierre Yvaral?[8] |
Կայք | pierrevasarely.com |
Victor Vasarely Վիքիպահեստում |
Ծնվել է 1906 թվականին Հունգարիայի Պեչ քաղաքում[10] և մեծացել է Բուդապեշտում։ 1925 թվականին ընդունվել է Բուդապեշտի համալսարանի բժշկական գիտությունների բաժինը։ 1930 թվականին ամուսնացել է իր համակուրսեցի Կլարա Սպինների հետ։ Համատեղ կյանքում նրանք երկու որդի են ունեցել, Անդրեն և Ժան-Պիերը։ Բուդապեշտում նա աշխատել է պոստերների ձևավորման ընկերությունում։ 1930-ականներին Վազարելին դարձավ գրաֆիկական դիզայներ և հենց այս ժամանակաշրջանում էլ սկսեց իրար հետևից շատ օրգանիկ պատկերներ ստեղծել։ 1930թվականին Վազարելին թողնում է Բուդապեշտն ու տեղափոխվում է Փարիզ։ Այստեղ նա շարունակում է աշխատել որպես գրաֆիկայի մասնագետ, գովազդային գործակալություններում զբաղեցրել է ստեղծագործական խորհրդականի պաշտոն։ Այս ժամանակամիջոցում նա արդեն համարում էր, որ բավական է աշխատել այլ արվեստագետների հետ և սկսում է մտածել սեփական մոդելավորման ինստիտուտը բացելու մասին։ Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո նա ստուդիա է բացում Արկուեիլում, Փարիզից 10 կմ հեռավորության վրա գտնվող արվարձանում։ 1961 թվականից վերջնականապես հաստատվում է Աննեթ-սըր-Մարնեում։ Վազարելին ստեղծել է արվեստ, որը հիմնականում կենտրոնացած է օպտիկական պատրանքի շուրջը։
Երեք տասնամյակների ընթացքում Վազարելին զարգացրեց երկրաչափական աբստարկ արվեստի իր տեսակը և աշխատեց տարբեր նյութերով` օգտագործելով նվազագույն թվով ձևեր ու գույներ։ Վազարելին նպատակ ուներ ստեղծել պատկերներ ու գրաֆիկաներ, որոնք համընդհանուր կլինեին․ նա ցանկանում էր, որ իր արվեստը հասանելի լինի բոլորին[11]։
1929-1944-ական թվականները համարվում են նրա ստեղծագործության վաղ գրաֆիկական շրջանը։ Այս շրջանի հայտնի գործերից են «Զեբրաները», «Շախմատի տախտակը» և «Աղջիկ-հզորությունը»։
1944-1947 թվականները սխալ ուղու տարիներն էին՝ իր իսկ բնորոշմամբ։ Այս ժամանակաշրջանում նա փորձարկել է կուբիզմը, ֆուտուրիզմը, էքսպրեսիոնիզմը, սյուրռեալիզմը և չի զարգացրել սեփական ոճը։ Այնուհետև նա ասել է, որ սա սխալ ուղի է եղել։ «Ինքնանկար»-ն ու «Կույր մարդ»-ը համարվում են այս ժամանաշրջանի գործեր։
1947-1951 թվականները բնութագրվում են որպես երկրաչափական աբստրակտ արվեստի զարգացման շրջան։ Վերջապես, Վազարելին գտնում է իր ոճը։ Աշխատանքներում ի հայտ են գալիս երկրաչափական պատկերները։ Սկսած 1948 թվականից Վազարելին իր ամառային ամիսներն անցկացնում է Գորդեսում։ Տեղի քառակուսի տներով ներշնչված՝ նա ստեղծում է մի կոմպոզիցիոն խումբ, որը հետագայում կոչվում է «Բյուրեղ»։
1951-1955 թվականները կինետիկ պատկերների, սև-սպիտակ գրաֆիկների ժամանակաշրջանն էր։ Գորդեսից հետո նա զարգացնում է իր կինեմատիկ պատկերները։
1955-1965 թվականները փոփոխությունների և շարունակական արվեստի տարիներն էին։ Նա սկսեց աշխատել խիստ որոշակի գույների ու ձևերի հետ /երեք կարմիր, երեք կանաչ, երեք կապույտ, երկու մանուշակագույն, երկու դեղին, սև, սպիտակ, մոխրագույն. երեք շրջան, երկու քառակուսի, երկու ռումբաձև, վեց էլիպսներ/, որոնք նա հետագայում ընդարձակեց և թվագրեց։ Այս պլաստիկ այբուբենն օգտագործելով` նա սկսեց շարունակական արվեստ, ձևերի և գույների մի անվերջ փոփոխականության շրջան։
1965 թվականին զարգացնելով արդեն ստեղծած ձևերը` Վազարելին ստեղծում է օպտիկական պատրանքի հավերժ շարժունակություն։ 1970 թվականին Վազարելին բացում է իր առաջին թանգարանն ու ցուցադրում է իր 500-ից ավելի աշխատանքները։ Երկրորդ մեծ կառույցը Վազարելի ֆոնդն էր Աիքս-էն-Պրովանսում. սա մի թանգարան է, որը ձևավորվել է հենց Վազարելիի կողմից։
Վազարելին մահացել է 1997 թվականին, 90-ամյա հասակում, Փարիզում։
Նրա աշխատանքները ցուցադրվում են աշխարհի տարբեր վայրերում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.