Վիլիա
Գետ Լիտվայում և Բելառուսում From Wikipedia, the free encyclopedia
Գետ Լիտվայում և Բելառուսում From Wikipedia, the free encyclopedia
Վիլիա (բելառուս․՝ Вілія, լեհ.՝ Wilia)[1], Նյարիս (լիտ.՝ Neris), գետ Բելառուսում ու Լիտվայում։ Նեմանի աջ վտակն է։ Գետն ունի 510 կմ երկարություն, որից 228 կիլոմետրը հոսում է Լիտվայում։ Նրա ջրահավաք ավազանը 24 942,3 կմ² է, որից Լիտվայի տարածքում է գտնվում 13 849,6 կմ² (56 %)։
Գետի ափին են տեղակայված Վիլեյկա ու Սմորգոն քաղաքները։
Վիլեյկայից վերև տեղակայված է Վիլիայի ջրամբարը, որ ջուր է ապահովում Մինսկի համար (Վիլիա-Մինսկի ջրամատակարարման համակարգ), ինչպես նաև նրա ջուրն օգտոգործվում է Վիլիայի ջրաէլեկտրակայանի համար։
Վիլիայի ավազանի տարածքում է գտնվում Պավիլյե (բելառուս․՝ Павілле) պատմական շրջանը[2]։
Լիտվայում Ներիսը (Նյարիս), ինչպես այնտեղ կոչվում է Վիլիա գետը, երկրի երկրորդ ամենաերկար գետն է, որն իրար է միացնում Լիտվական մեծ իշխանության երկու հին մայրաքաղաքները՝ ենթադրյալ մայրաքաղաք Կերնավեն ու Վիլնյուսը։ Ափի երկայքնով պահպանվել են հեթանոսական գերեզմանների հետքեր, սուրբ քարեր և այլն։
Գետի ափին են տեղակայված Նեմենչինե, Վիլնյուս, Գրիգիշկես, Իոնավա, Կաունաս քաղաքները։ Ունի «մեկուսացած» նավարկելի հատված։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.