Վերչելլի
From Wikipedia, the free encyclopedia
Վերչելլի (իտալ.՝ Vercelli), կոմունա Իտալիայում՝ Պիեմոնտ մարզի Վերչելլի գավառում, որի վարչական կենտրոնն է հանդիսանում։ Զբաղեցնում է 79 կմ² տարածք։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 46.308[1], 2021 թվականի մայիսի 31-ի տվյալներով՝ 45.631 Dato Istat Արխիվացված 2021-10-06 Wayback Machine - Popolazione residente al 31 maggio 2021։ Բնակչության խտությունը՝ 569 մարդ/կմ²։ Հեռախոսային կոդը՝ +39 0161։ Փոստային ինդեքս 13031։ Կոմունայի տոնը նշվում է ամեն տարվա օգոստոսի 1-ին։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վերչելլի | |||
Vercelli | |||
| |||
Երկիր | Իտալիա | ||
---|---|---|---|
Մարզ | ՊիեմոնտՊիեմոնտ | ||
Գավառ | Վերչելի | ||
Մակերես | 79 կմ² | ||
ԲԾՄ | 130±1 մետր | ||
Բնակչություն | 44 967 մարդ (2004) | ||
Խտություն | 569 մարդ/կմ² | ||
Տեղաբնականուն | vercellesi | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | +39 0161 | ||
Փոստային ինդեքս | 13031 | ||
Փոստային դասիչ | 13100 | ||
Ավտոմոբիլային կոդ | VC | ||
ISTAT | 002158 | ||
Պաշտոնական կայք | comune.vercelli.it | ||
| |||
Հիմնականում բրնձի մշակությամբ հայտնի գյուղատնտեսական տարածաշրջանի համաիտալական և եվրոպական առևտրային կենտրոն է[2][3], երկաթուղային և ավտոմայրուղային հանգույց[4]։ Քաղաքում զարգացած են նաև մեքենաշինությունը, քիմիական, տեքստիլ, սննդի արդյունաբերությունը, փայտանյութի, ցեմենտի, երաժշտական գործիքների արտադրությունը։ Եկամտի կարևոր աղբյուր է դարձել նաև պատմա-մշակութային բազմաթիվ հուշարձանների առկայության և մշակութային խոշոր միջոցառումների կազմակերպման շնորհիվ բավականին զարգացած զբոսաշրջությունը[5][6]։
Այստեղ է գտնվում աշխարհի առաջին պետականորեն ֆինանսավորված համալսարանը՝ հիմնադրված 1228 թվականին[7]։