![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/20/Toompea_Hill_Tallinn_2006.jpg/640px-Toompea_Hill_Tallinn_2006.jpg&w=640&q=50)
Վերին քաղաք (Տալլին)
From Wikipedia, the free encyclopedia
Վերին քաղաք (էստ․՝ Toompea, գերմ.՝ Domberg, շվեդ.՝ Domberget), Տալլինի Հին քաղաքի մի մասը։ Տեղակայված է բարձունքի վրա, այստեղից էլ նրա անվանումը՝ Վերին քաղաք։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/20/Toompea_Hill_Tallinn_2006.jpg/640px-Toompea_Hill_Tallinn_2006.jpg)
Միջնադարում Վերին քաղաքը բաժանված էր Մեծ քաղաքի, Փոքր քաղաքի ու շրջակա տարածքների։ XII-XIV դարերում Վերին քաղաքում կառուցվում է Տոոմպեա ամրոցը, որի վրա բարձրանում է Pikk Hermann («Հասակով Գերման») 48 մետրանոց աշտարակը, որ կառուցվել է 1360-1370 թվականներին։ Աշտարակի վրա տեղադրված է Էստոնիայի դրոշը[1], որ համարվում է երկրի խորհրդանիշներից մեկը։
Տոոմպեա ամրոցը վերակառուցվել է, և ներկայումս այնտեղ է գտնվում Էստոնիայի խորհրդարանը՝ Ռիյգիկոգուն։
Վերին քաղաքում է գտնվում 1900 թվականին կառուցված Ալեքսանդր Նևսկու ուղղափառ տաճարը։
- Վերին քաղաքն էստոնական նամականիշի վրա (1927)
- Toom-Kooli փողոցը Վերին քաղաքում