Վեսթսայդյան պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Վեսթսայդյան պատմություն (անգլ.՝ West Side Story), 1957, մյուզիքլ՝ գրված ըստ Արթուր Լոուրենսի գրքի։ Երաժշտությունը՝ Լեոնարդ Բերնսթայնի, բառերը՝ Ստեֆան Սոնդհեյմի։ Բեմադրությունը՝ Ժերոմ Ռոբինսի։ Սցենարի ստեղծման աղբյուր է հանդիսացել Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունը[2]։ Գործողությունները տեղի են ունենում 1950-ականներին, Նյու-Յորքի մոտակայքում գտնվող Ափփըր Վեսթ Սայդ (Upper West Side) բնակավայրում[3]։
Երկիր | ![]() |
---|---|
Հիմք | Ռոմեո և Ջուլիետ[1] |
Երաժշտություն | Լեոնարդ Բերնսթայն |
Պաշտոնական կայքէջ | |
![]() |
Մյուզիքլը բացահայտում է տարբեր էթնիկ նախապատմություններ ունեցող երկու փողոցային գանգստերային խմբերի՝ Ջեթերի և Շարքերի (շնաձկներ) միջև առկա մրցակցությունը։ «Շնաձկներ»-ը Պուերտո-Ռիկոյից են։ Ջեթերը նրանց հանգիստ չեն տալիս։ Գլխավոր հերոսը՝ Թոնին, Ջեթերի խմբի նախկին անդամն ու խմբի ղեկավար Րիֆի մտերիմ ընկերը, սիրահարվում է Մարիային՝ Շնաձկների ղեկավար Բերնարդոյի քրոջը[4]։ Խճճված թեման, բարդ երաժշտությունը, ընդարձակ պարային տեսարաններն ու սոցիալական խնդիրների վրա բևեռացումը կարևոր հետք թողեցին ամերիկյան երաժշտական թատրոնի վրա։ Մյուզիքլի մեջ հնչում են "Something's Coming", "Maria", "America", "Somewhere", "Tonight", "Jet Song", "I Feel Pretty", "A Boy Like That", "One Hand, One Heart", "Gee, Officer Krupke", "Cool" կատարումները։ 1957 թվականին "Winter Garden" (Ձմեռային այգի) թատրոնի բեմում ներկայացվեց մյուզիքլի բրոդվեյան առաջնախաղը․ բեմադրիչը Ժերոմ Ռոբբինսն էր։ Մինչև համաշխարհային շրջագայության մեկնելը՝ մյուզիքլը բեմադրվեց 732 անգամ։ Ներկայացումը 6 անգամ նոմինացվեց Tony Awards մրցանակաբաշխությանը։ 1957 թվականին այն ներկայացվեց Լավագույն Մյուզիքլ անվանակարգում, բայց այդ տարի չշահեց գլխավոր մրցանակը[5]։ Ռոբբինսը Թոնի մրցանակ ստացավ բեմադրության, իսկ Օլիվեր Սմիթը՝ բեմական ձևավորման համար։ Ներկայացումն արժանացել է Theatre World Award թատերական մրցանակին։ 1961 թվականին ստեղծվեց նույնանուն ֆիլմը։ Ռեժիսորը Ռոբերտ Վայսն ու Ռոբբինսն էին, գլխավոր դերերում խաղում են Նատալի Վուդը, Ռիչարդ Բեյմերը, Ռիտա Մորենոն, Ջորջ Չակիրիսն ու Ռասս Թամբլինը։ Ֆիլմը 11 անգամ ներկայացվել է Օսկարի մրցանակաբաշխությանն ու 10 անգամ մրցանակներ է ստացել, այդ թվում և՝ Լավագույն ֆիլմ անվանակարգում։