ֆրանսիացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Վենսան Կասել (ֆր.՝ Vincent Cassel, նոյեմբերի 23, 1966[1][2][3][…], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի հայտնի դերասան։
Վենսան Կասել իտալ.՝ Vincent Crochon | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 23, 1966[1][2][3][…] (57 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | կինոդերասան, դերասան, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր և սցենարիստ |
Ծնողներ | հայր՝ Ժան Պիեր Կասել |
Ամուսին(ներ) | Մոնիկա Բելուչի[5][6] և Tina Kunakey?[7] |
Երեխա(ներ) | Դևա Կասել և Léonie Cassel? |
Պարգևներ և մրցանակներ | |
Մոնիկա Բելուչիի նախկին ամուսինը։
Հանդիսատեսին հայտնի է «Բոսորագույն գետեր», «Ժաննա դ'Արկ», «Օուշենի 13 ընկերները» և «Սև կարապ» ֆիլմերից։
Ժուռնալիստ Սաբին Լիտիկյեի և դերասան Ժան-Պիեռ Կասելի (իսկական ազգանունը՝ Կրոշոն) որդին է[9][10]։ Վենսանի եղբայրը՝ Մաթիասը, ռեփեր է, հանդես է գալիս Rockin' Squat բեմական անունով, քույրը՝ Սեսիլ Կասելը, դերասանուհի է։
Վենսան Կասելն ընկերություն է անում երիտասարդ կինոռեժիսոր Ռոմեն Գավրասի հետ[11], դերակատարումներով հանդես է եկել նրա նկարահանած «Մեր օրն էլ կգա» (2010), «Աշխարհը քեզ է պատկանում» (2018) ֆիլմերում։
Ֆրանսիացի հանրահայտ հանցագործ Ժակ Մերինի մասին 2008 թվականին նկարահանված «Մերին» ֆիլմում գլխավոր հերոսին տպավորիչ կերպով մարմնավորելու համար Վենսան Կասելը հեղինակավոր «Սեզար», Լումիեր եղբայրների անվան, «Ոսկե աստղ» և մի շարք այլ կինոմրցանակների է արժանացել «Լավագույն դերասան» անվանակարգում։
1999 թվականի օգոստոսի 3-ից մինչև 2013 թվականի օգոստոսի 26-ը[12] ամուսնացած է եղել դերասանուհի Մոնիկա Բելուչիի հետ. ունեցել են երկու դուստր՝ Դևա Կասել (ծնվ.12.09.2004)[12] և Լեոնի Կասել (ծնվ.20.05.2010) անուններով[12][13][14]։
2018 թվականի օգոստոսի 24-ից[12][15] ամուսնացած է մոդել Թինա Կունակիի հետ. ունեն մեկ դուստր՝ Ամազոնի Կասել անունով (ծնվ.19.04.2019)[16]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.