From Wikipedia, the free encyclopedia
Վեյկ ան Զեյ 2014 («Tata Steel—2014»), 76-րդ միջազգային շախմատային ավանդական մրցաշար, որը կայացել է 2014 թվականի հունվարի 10 — 26-ին Նիդերլանդների Վեյկ ան Զեյ քաղաքում (բացառությամբ երկու խաղափուլերի. առաջին անգամ մրցաշարի պատմության մեջ դրանք կայացան այլ քաղաքներում՝ մեկը՝ Ամստերդամում, մյուսը՝ Էյնդհովենում)։ A մրցաշարի հաղթող դարձավ Հայաստանի շախմատային առաջատար Լևոն Արոնյանը։ Նախավերջին տուրում, նախքան մրցաշարի ավարտը, նա ապահովեց միանձնյա հաղթողի կոչումը՝ դառնալով մրցաշարի քառակի հաղթող[1]։ Մինչև վերջին տուրը Արոնյանը տարել էր 6 հաղթանակ, 4 պարտիա ավարտել էր ոչ-ոքի, չէր կրել ոչ մի պարտություն՝ ցուցադրելով գեղեցիկ ու ստեղծագործական խաղ։ Մրցաշարում նա առավելության հասավ հիմնական բոլոր մրցակիցների՝ Սերգեյ Կարյակինի, Ֆաբիանո Կարուանայի և Հիկարու Նակամուրայի նկատմամբ։ Եվս երեք հաղթանակ նա տարավ Արկադի Նայդիչի, Լենիեր Դոմինգեսի և Ուեսլի Սոյի նկատմամբ։ Ֆիլիպինցու նկատմամբ Արոնյանի հաղթանակը մեկնաբաններն անվանեցին «հանճարեղ» և հիացմունք արտահայտեցին «խաղի մոցարտյան փայլով»[2]։ Միայն վերջին տուրում Արոնյանը խստագույն ցայտնոտում վրիպեց և պարտություն կրեց հոլանդացի Լյուկ վան Վելիից։ Սակայն այս պարտությամբ մրցաշարում տարած հաղթանակը չխամրեց։ Արոնյանն իր անհատական վարկանիշն ավելացրեց 14 կետով՝ այն հասցնելով 2826-ի և 1 կետով գերացանցելով 2012 թվականի մայիսին արձանագրած սեփական ռեկորդը։
Վայր | Վեյկ ան Զեյ | |
---|---|---|
Նախորդ | • Tata Steel chess մրցաշար 2011 • Վեյկ ան Զեյի շախմատային մրցաշար 2012 • Tata Steel chess մրցաշար 2013 | |
Հաջորդ | • Tata Steel chess մրցաշար 2015 • Tata Steel chess մրցաշար 2016 • Tata Steel chess մրցաշար 2017 | |
Թվական | 2014 | |
Սկսած | 10 հունվարի 2014 | |
Ավարտված | 26 հունվարի 2014 | |
Մասնակիցների թիվը | 12 | |
Հաղթող | Լևոն Արոնյան | |
Հերթական համար | 76 |
Վիճակահանությամբ Արոնյանին բաժին էր հասել 10-րդ համարը։
|
|
¹) վարկանիշերը տրված են 2014-ի հունվարի 1-ի դրությամբ
|
|
|
№ | Մասնակից | Երկիր | Էլոյի գործակից | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | + | − | = | Միավոր | Տեղ | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Լևոն Արոնյան | Հայաստան | 2812 | ½ | 1 | 1 | 1 | 1 | ½ | 0 | 1 | ½ | ½ | 1 | 6 | 1 | 4 | 8 | 1 | ||
2 | Անիշ Գիրի | Նիդերլանդներ | 2734 | ½ | ½ | ½ | ½ | ½ | 1 | ½ | ½ | ½ | ½ | 1 | 2 | 0 | 9 | 6½ | 2—3 | ||
3 | Սերգեյ Կարյակին | Ռուսաստան | 2759 | 0 | ½ | 0 | ½ | ½ | ½ | 1 | ½ | 1 | 1 | 1 | 4 | 2 | 5 | 6½ | 2—3 | ||
4 | Ֆաբիանո Կարուանա | Իտալիա | 2782 | 0 | ½ | 1 | 0 | ½ | ½ | 1 | ½ | 1 | 1 | 0 | 4 | 3 | 4 | 6 | 4—6 | ||
5 | Լենիեր Դոմինգես Պերես | Կուբա | 2754 | 0 | ½ | ½ | 1 | 1 | 0 | ½ | ½ | ½ | 1 | ½ | 3 | 2 | 6 | 6 | 4—6 | ||
6 | Ուեսլի Սո | Ֆիլիպիններ | 2719 | 0 | ½ | ½ | ½ | 0 | ½ | 1 | ½ | 1 | 1 | ½ | 3 | 2 | 6 | 6 | 4—6 | ||
7 | Պենտալա Հարիկրիշնա | Հնդկաստան | 2706 | ½ | 0 | ½ | ½ | 1 | ½ | ½ | 1 | 0 | 0 | 1 | 3 | 3 | 5 | 5½ | 7 | ||
8 | Լյուկ վան Վելի | Նիդերլանդներ | 2672 | 1 | ½ | 0 | 0 | ½ | 0 | ½ | 1 | 0 | ½ | 1 | 3 | 4 | 4 | 5 | 8—9 | ||
9 | Հիկարու Նակամուրա | ԱՄՆ | 2789 | 0 | ½ | ½ | ½ | ½ | ½ | 0 | 0 | ½ | 1 | 1 | 2 | 3 | 6 | 5 | 8—9 | ||
10 | Բորիս Գելֆանդ | Իսրայել | 2777 | ½ | ½ | 0 | 0 | ½ | 0 | 1 | 1 | ½ | 0 | ½ | 2 | 4 | 5 | 4½ | 10 | ||
11 | Ռիչարդ Ռապորտ | Հունգարիա | 2691 | ½ | ½ | 0 | 0 | 0 | 0 | 1 | ½ | 0 | 1 | 0 | 2 | 6 | 3 | 3½ | 11—12 | ||
12 | Արկադի Նայդիչ | Գերմանիա | 2718 | 0 | 0 | 0 | 1 | ½ | ½ | 0 | 0 | 0 | ½ | 1 | 2 | 6 | 3 | 3½ | 11—12 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.