![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6d/Preslav_fortress_11.jpg/640px-Preslav_fortress_11.jpg&w=640&q=50)
Վելիկի Պրեսլավ
From Wikipedia, the free encyclopedia
Վելիկի Պրեսլավ կամ Մեծ Պրեսլավ (բուլղար․՝ Велики Преслав), նախկինում՝ մինչև 1939 թվականը՝ Պրեսլավ, քաղաք Բուլղարիայի Հանրապետության Շումենի մարզում։ Գտնվում է ծովի մակերևույթից մոտավորապես 100 մետր բարձրության վրա[3]։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Վելիկի Պրեսլավ | |||
բուլղար․՝ Велики Преслав[1] բուլղար․՝ Преслав անգլ.՝ Veliki Preslav[1] | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Համայնք | Veliki Preslav?[1] | ||
Մակերես | 76,76 կմ² | ||
ԲԾՄ | 92 մետր | ||
Բնակչություն | ▼8038 մարդ (հունիսի 15, 2024)[2] | ||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | 0538 | ||
Փոստային դասիչ | 9850 | ||
Պաշտոնական կայք | bulgaria.domino.bg/velikipreslav/ | ||
| |||
Նախկինում եղել է գյուղ, 1878 թվականին կոչվել միջնադարյան Բուլղարիայի մայրաքաղաքի անունով, 1883 թվականին ստացել քաղաքի կարգավիճակ։ 2009 թվականի դեկտեմբերի տվյալներով՝ ունեցել է 8,951 բնակիչ[4][5][6]։
Բուլղարական առաջին թագավորության նույնանուն մայրաքաղաքը գտնվել է ներկայիս քաղաքից 3 կիլոմետր հեռավորության վրա։ Պրեսլավը բուլղարական առաջին թագավորության մայրաքաղաքն է եղել 893-ից 972 թվականներին՝ այդ շրջանում լինելով նաև Հարավարևելյան Եվրոպայի կարևորագույն բնակավայրերից մեկը։ Միջնադարյան քաղաքի ավերակները գտնվում են ժամանակակից Բուլղարիայի հյուսիս-արևելքում՝ մարզկենտրոն Շումենից մոտավորապես 20 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք և ներկայումս համարվում են ազգային հնագիտական արգելոց։