Վեթեռն
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Վեթեռն լիճ Շվեդիայի հարավում, 88,5 մ բարձրության վրա։ Մակերեսը 1900 կմ2 է, երկարությունը՝ 129 կմ, լայնությունը՝ մինչև 28 կմ, ավազանը՝ մոտ 6000 կմ2, առավելագույն խորությունը՝ 119 մ։
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Հյուսիսային Եվրոպա | |
Երկիր | Շվեդիա | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 88 մ | |
Ավազանի մակերեսը | 1886 կմ² | |
Ծավալը | 73,5 կմ³ | |
Ամենամեծ խորությունը | 128 մ | |
Միջին խորությունը | 41 մ | |
Ջրահավաքի մակերեսը | 4503 կմ² | |
Վիքիպահեստում |
Գտնվում է տեկտոնական իջվածքում։ Հատակը և ափերը ժայռոտ են։ Սնվում է աղբյուրներից, ջուրը պարզ է, սառը (հուլիսին 6—7 °C)։ Վեթեռնի վրա նկատվում են կանգուն ալիքներ և ուժեղ ալեբախություններ, որոնց հետևանքով լիճը սառցակալում է ուշ, փետրվարին։ Մուտալա գետով և Գյոթա ջրանցքով միանում է Բալթիկ ծովին, Գյոթա ջրանցքով, Վենեռն լճով և Գյոթա Էլվ գետով՝ Հյուսիսային ծովին։ Վեթեռնի հարավային մասում է Վիսինգսյո կղզին։ Ափերին են Մուտալա Յոնչյոպինգ, Հուսկվառնա, Կարլսբորգ քաղաքները։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեթեռն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 358)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.