հայ ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ From Wikipedia, the free encyclopedia
Վարդան Մինասյան (հունվարի 5, 1974[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նախկին ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ, Հայկական «Արարատ Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ[2]։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Վարդան Ռազմիկի Մինասյան | ||
Քաղաքացիությունը | ԽՍՀՄ և Հայաստան | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 5, 1974 (50 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ | ||
Հասակ | 1.76 սմ | ||
Քաշ | 68 կգ | ||
Դիրք | Կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Տարազ | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1991–1992 1992–1997 1997–1998 1998–1999 1999–2000 2001–2003 |
Զանգեզուր Գորիս Փյունիկ Էրեբունի Երևան Լոզան Լոկոմոտիվ Ս.Պետերբուրգ Փյունիկ |
20 (4) 154 (22) 26 (2) 10 (0) 36 (2) 50 (22) | |
Ազգային հավաքական | |||
1996-1999 | Հայաստան | 11 (0) | |
Մարզչական կարիերա | |||
2006–2009 2008–2013 2009–2013 2014 2018 2018-2020 2021- |
Հայաստան (օգնական) Փյունիկ Հայաստան Տոբոլ Հայաստան Արարատ Արմենիա Տարազ | ||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
1996-1999 թվականներին համարվել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում մասնակցել է 11 հանդիպման։
Նա սկսել է իր մարզչական կարիերան «Փյունիկում» որպես մարզիչի օգնական։ Նա նաև եղել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Իան Պորտերֆիլդի օգնական։ 2008 թվականի հունվարին, երբ Հայաստանի հավաքականի մարզիչ դարձավ Յան Պոուլսենը, Վարդան Մինասյանը մնաց մարզչի օգնական։ Այնուհետև 2009 թվականի մարտին, երբ Պուլսենը հեռացավ Հայաստանի հավաքականից, Վարդան Մինասյանը դարձավ Հայաստանի հավաքականի մարզիչ։ 2008 թվականին Վարդան Մինասյանը դարձավ «Փյունիկի» մարզիչ։
2021 թվականի փետրվարին Վարդան Մինասյանը նշանակվել է Ղազախստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Տարազ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում[3]։
2023 թվականի հունիսին վերադարձել է «Արարատ-Արմենիա», որտեղ հիմա հանդես է գալիս որպես մարզիչ։
Վարդանն ամուսնացած է, ունի 2 երեխա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.