From Wikipedia, the free encyclopedia
Վատ, բուդդայական տաճարային համալիր կամ բուդդայական վանք։ Այս տիպի կառույցներ հանդիպում են Թաիլանդում, Լաոսում և Կամբոջայում։
Բուդդայական տաճարը, ավելի ճիշտ, վանքը Թայլանդում միայն մեկ կառույց չէ, այլ շինությունների ամբողջ համալիր է, բակի տարածքում գտնվող տաճարներ ու հուշարձաններ ՝ շրջապատված պարիսպներով։ Թայվանական վանքը, հազվադեպ բացառությամբ, կազմված է երկու մասից՝ պխուտտա-վատա և սանգխա-վատա[1]։
Այնտեղ գտնվում են բուդդայական հիմնական շինությունները՝ տաճարներ և ստուպաներ, ինչպես նաև առանձին տաղավարներ Բուդդայի հատուկ նշանակության արձանների համար, վանքային գրադարան, զանգակատուն, բնակության վայրեր վանականների համար, դպրոց, բաց տաղավարներ հանգստի համար և մի շարք այլ պաշտամունքային ու տնտեսական նշանակության շինություններ։
1998 թվականին Թայլանդում վատերի թիվը կազմում էր 30678[2]։ Վատերի ոչ մեծ շինություններում հաճախ գտնվում են հիվանդանոցներ, ծերանոցներ, ինչպես նաև հյուրանոցներ եկվորների համար և այլ հաստատություններ։ Օրինակ, Պխրաբախտնամպուխ վատում՝ Լոպբուրիի մոտ, տեղադրված է հոսպիս ՁԻԱՀ-ով հիվանդների համար, իսկ Թխամկրաբոկ վատի մոտ (Բանգկոգից 140 կմ հյուսիս) գտնվում է թմրամոլների վերականգնողական կենտրոն[3]։
Կամբոջայում Անգկոր Վատ համալիրը հանդիսանում է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ[4]։ Թայլանդում համաշխարհային ժառանգության բազմաթիվ վատերի օբյեկտներ կան պատմական քաղաքներ Այուտտխայում[5], Սուկխոտայում[6] և հարևան քաղաքներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.