From Wikipedia, the free encyclopedia
Վասիլիս Տրիանտաֆիլիդիս (հուն․՝ Βασίλης Ν. Τριανταφυλλίδης[1],, մայիսի 7, 1940, Կալամարիա, Սալոնիկ, Հունաստան - մայիսի 21, 2018, Կալամարիա, Սալոնիկ, Կենտրոնական Մակեդոնիա, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան[2]), թատրոնի, կինոյի, կաբարեի հույն կատակերգակ դրասան, երգիչ[3][4][5], նկարիչ, գրող։ Հայտնի էր Հարրի Քլին (Χάρρυ Κλυνν) բեմական անունով։
Վասիլիս Տրիանտաֆիլիդիս | |
---|---|
Ծնվել է | մայիսի 7, 1940 |
Ծննդավայր | Կալամարիա, Սալոնիկ, Հունաստան |
Մահացել է | մայիսի 21, 2018 (78 տարեկան) |
Մահվան վայր | Կալամարիա, Սալոնիկ, Կենտրոնական Մակեդոնիա, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան |
Կրթություն | Katselis Drama School? |
Քաղաքացիություն | Հունաստան |
Մասնագիտություն | կատակերգու, նկարիչ, հեռուստահաղորդավար, գրող, կինոդերասան, երգիչ, սցենարիստ, դերասան և ռեժիսոր |
Երեխա(ներ) | Nikos Triandafyllidis? |
Իր ծննդավայրից՝ գավառական Կալամարիա քաղաքից Վասիլիսը 1958 թվականին եկել է մայրաքաղաք Աթենք, 1960-ական թվականներից դերակատարումներով հանդես եկել կինոյում ու թատրոնում։ 1964 թվականին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ աշխատել է որպես սթենդ-ափ ոճի կատակերգակ դերասան։ 1974 թվականին վերադարձել է Հունաստան, ելույթներ ունեցել Աթենքի Պլակա թաղամասի բարերում։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել հատկապես երգիծական կատարումների ձայնագրությունների շնորհիվ։ Նրա առաջին LP ֆորմատի սկավառակը թողարկել է Columbia Records ձայնագրման ֆիրման Gia Desimo խորագրով։ Դրան հաջորդել են ևս 15 սկավառակներ։
1980-ական թվականներին և 1990-ականների սկզբին Տրիանտաֆիլիդիսը Հունաստանի ամենահամբավավոր կատակերգակ դերասաններից մեկն էր։ Մինչև մահվան մահիճ ընկնելը նա դերակատարումներով հանդես է եկել ներկայացումներում։ Նրա կերպարային մարմնավորումներում հանդիպում էին կենսագրական գծեր։
Վասլիս Տրիանտաֆիլիդիսը իր ուժերը հաջողությամբ փորձել է նաև նկարչության և գրականության ասպարեզներում։ Նա հինգ անգամ արժանացել է հույն թատերագիրների ընկերության մրցանակներին[6]։ Բացի այդ, մի քանի տարի շարունակ եղել է հայրենի Կալամարիայի ֆուտբոլային ակումբի նախագահը և այդ պաշտոնում ապահովել զգալի հաջողություններ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.